Մանե Թանդիլյանն արմատական փոփոխության կարիք է տեսնում պետության կողմից տրվող սոցիալական օգնության հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական ապահովության ծրագրերի գնահատումն ու վերանայումը: Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում, պատասխանելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի հարցին, թե ի՞նչ հնարավորություններ կան և ի՞նչ ժամկետում է հնարավոր աղքատության շեմը հասցնել կենսապահովման շեմին, Թանդիլյանը պատասխանեց, որ ծրագրերի արդյունավետության գնահատմանն ու վերանայմանը զուգահեռ նաև շարունակում են բոլոր այն պարտավորությունները, որոնք ունեն միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքում:

Նախարարն ընդգծեց, որ երկրում հարուստների ու աղքատների բևեռացումն իսկապես խորացել է: «Բայց պետք է ասեմ, որ մեր նախարարության ուղղակի գործառույթը աղքատության վերացումը չէ, ավելի շատ մերը ազդեցությունը մեղմելու նախարարություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Թանդիլյանը՝ հավելելով, որ աղքատության նվազումը տնտեսության զարգացմանն է առնչվում և տնտեսական լուծում է պահանջում:

Նա շեշտեց, որ չի ցանկանում խոստումներ տալ, բայց հավելեց, որ գիտեն քաղաքացիների, ովքեր ապրում են պետությունից ստացած գումարով, որոնցով դժվար է հոգալ անգամ առաջին անհարժեշտության կարիքները: «Դա մեր ուշադրություն կենտրոնում է, և միասին կաշխատենք լուծումների ուղղությամբ»,-ասաց նա: Եղած հնարավորությունները սահմանափակ են, պետք է դիտարկել ռեսուրսներն ու դրանց հասցեականությունը»,- նշեց նախարարը:

Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ նախարարությունն այս օրերին բազմաթիվ բողոքներ է ստանում, որ նրանք, ովքեր պետք է լինեին թիրախում, պետությունից օգնություն չեն ստանում, և որոշ դեպքերում տեղի է ունենում հակառակը: Նա հայտնեց, որ հասցեականությունը ստուգելու համար մտադիր են թիմ ստեղծել, որը կնայի, թե ինչ է կատարվում, ովքեր են օգնություն ստանում, ովքեր՝ ոչ: «Արմատական փոփոխության մտադրություն ունենք այս ոլորտում»,-եզրափակեց Թանդիլյանը:

Հայերեն

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ

Շարունակելով ներդրումը երիտասարդների կրթության մեջ. Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը

Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank

Ազգային ավանդույթներն ու միջմշակութային երկխոսությունը՝ մեկ հարթակում․ Գառնիում և Գեղարդում կայացել է «Վարդավառ» երիտասարդական փառատոնը

Մոլդովայի նախագահը կմասնակցի Փարիզում կայանալիք «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը․ Moldpres

Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար

Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ

ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի