Արտակ Զեյնալյանն անհրաժեշտ է համարում խախտված իրավունքների օրինական ընթացակարգերով վերականգնումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը անհրաժեշտ է համարում անձանց արդար դատաքննության իրավունքի ապահովումն ու երաշխավորումը, սակայն կարծում է, որ որևէ իրավունք չի կարող հակադրվել այլ իրավունքներին: Այս մասին պաշտոնյան հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով «Սասնա ծռերի դատն ընթանում է առանց ամբաստանյալների ներկայության, փողոցներ են փակվում, ինչպես կգնահատի իրավիճակը» հարցադրմանը:

«Ես արդարադատության նախարարն եմ, արդարադատության նախարարությունը արդար դատաքննության կամ դատական իշխանության հետ ուղղակի առնչություն չունի: Իհարկե, պետք է ապահովել ու երաշխավորել անձանց արդար դատաքննության իրավունքը, սակայն պետք է հաշվի առնել, որ ցանկացած իրավունք չի կարող հակադրվել այլ իրավունքների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց արդարադատության նախարարը:

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ հարցին, ապա Արտակ Զեյնալյանը նշեց, որ քաղբանտարկյալ լինելու-չլինելու վերաբերյալ պետք է հետևել մասնագիտացված կառույցների գնահատականին, որոնք օգտագործում են «խղճի բանտարկյալ» եզրույթը: Նախարարի խոսքով՝ նման մասնագիտացված կառույցներ Հայաստանում չկան: «Կան հասարարական կազմակերպություններ, որոնք բավականին հեղինակավոր են ու տալիս են իրենց դիրքորոշումն ու եզրակացությունը, բայց դա խորհրդատվական բնույթի է: Որպեսզի անձինք վերականգնեն իրենց խախտված իրավունքները, կա ընթացակարգ՝ օրինական, իրավական, որը ապահովում է մի շարք կարևորագույն սկզբունքներ՝ իրավական անվտանգության, իրավական որոշակիության և իրավական կայունության: Դրանք ևս չի կարելի հակադրել այլ կարևորագույն սկզբունքների հետ: Արդյունքում հասարակական հարաբերությունները ապասահմանադրականանում են, մեզ անհրաժեշտ է վերականգնել հասարակական հարաբերությունների սահմանադրականությունը»,-նշեց նախարարը:

Հայերեն

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը