Հասարակական

Դպրոցների հետ կապված լուրջ որոշումներ են կայացվելու. Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

Դպրոցների հետ կապված լուրջ որոշումներ են կայացվելու. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խոստանում է առաջիկայում կայացնել դպրոցների հետ կապված լրջագույն որոշումներ: «Դպրոցների կառավարման խորհուրդների մեծ մասը չեն ծառայում այն նպատակին, որի համար ստեղծվել են: Հաճախ տեսնում ենք, որ որոշ անձնաց շահերն են այդտեղ պաշտպանվում: Կարգը պետք է վերանայվի, դպրոցների հետ կապված լուրջ որոշումներ ունենք կայացնելու առաջիկայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ ավելացնելով, որ այժմ քննարկվում է մի քանի տարբերակ:

Միաժամանակ, Հարությունյանը չցանկացավ առայժմ բացել փակագծերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում