Մանե Թանդիլյանը բարեփոխումների կարիք է տեսնում բժշկասոցիալական փորձաքննության համակարգում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տարբեր բնույթի խախտումներ են հայտնաբերվել, որոնց մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Խախտումները տարբեր բնույթի են, ուսումնասիրությունը բավականին ժամանակ է պահանջում և ես չէի ցանկանա անմեղության կանխավարկածը խախտել: Այս առումով հետաքննության առարկա են դառնում տարբեր հանգամանքներ»,- ասաց Թանդիլյանը և հավելեց, որ իրենք սերտ համագործակցում են ԱԱԾ-ի հետ:

Նրա խոսքով` նախարարությունն անանուն բազմաթիվ դիմումներ է ստանում, որոնք դառնում են ուսումնասիրության առարկա:

Թանդիլյանը լուրջ բարեփոխման կարիք է տեսնում բժշկասոցիալական փորձաքննության համակարգում:

«Լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի, թե ինչ քայլեր է ձեռնարկվում , որովհետև խորքային աշխատանք ենք կատարել և փորձել ենք հասկանալ, թե ինչպես են հաշմանդամության կարգի հետ կապված գործընթացները տեղի ունենում»,- եզրափակեց Թանդիլյանը:

Հայերեն

Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ

Շարունակելով ներդրումը երիտասարդների կրթության մեջ. Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը

Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank

Ազգային ավանդույթներն ու միջմշակութային երկխոսությունը՝ մեկ հարթակում․ Գառնիում և Գեղարդում կայացել է «Վարդավառ» երիտասարդական փառատոնը

Մոլդովայի նախագահը կմասնակցի Փարիզում կայանալիք «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը․ Moldpres

Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար

Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ