Ամերիկահայ բժիշկները պատրաստ են աջակցել Հայաստանում քաղցկեղի կանխարգելմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ բժիշկները պատրաստակամություն են հայտնել իրենց անձնական փորձառությամբ օժանդակել Հայաստանում քաղցկեղի տարբեր տեսակների կանխարգելման գործին, ծրագրվող համակարգային բարեփոխումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ամերիկահայ բժիշկներ Արմեն Աբուլյանին և Շանթ Շեխերդիմյանին:

Մասնագետները Հայաստանում են՝ իրենց ներդրումն ունենալու առողջապահական համակարգի առաջիկա փոփոխություններում և ներգրավվելու որոշ ծրագրերում: Քննարկվել են սպասվող ու անհրաժեշտ որոշ համակարգային ծրագրեր: Նախարար Թորոսյանը շեշտել է Հայաստանումքաղցկեղիմի շարք տեսակների վաղ կանխարգելման անհրաժեշտությունը՝ մտահոգիչ վիճակագրական միտումները փոփոխելու նպատակով:

Առաջիկայում կներդրվի հաստ աղու քաղցկեղիսքրինինգայինծրագիր: Վիրաբույժ, Կալիֆոռնիայի «Կայզեր Պերմանենթ» բժշկական միության անդամ Արմեն Աբուլյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական փորձառությունը և գիտելիքները ներդնել փոփոխությունների ժամանակ:

Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, վիրաբույժ Շանթ Շեխերդիմյանն իր և ամերիկաբնակ իր գործընկերների անունից փոխանցել է, որ ցանկանում են ներգրավվել ծրագրվող համակարգային բարեփոխումներում: Անգամ պատրաստ են որոշ ժամանակով Հայաստան գալ ու մասնակցել քաղաքականության մշակմանը, որոշ խնդիրների լուծման ուղղությունների քննարկմանն ու փոխանցել իրենց բնակության երկրի հաջողված փորձը:

Հայերեն

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին