Ժան-Իվ Լը Դրիանն անընդունելի է համարում ստատուս քվոն և ուժի կիրառումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում ընդունելի չի համարում ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումը: Երևանում հայ գործընկերոջ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ մայիսի 28-ի հանդիպումից հետո լրագրողներին այս մասին ասաց ֆրանսիացի պաշտոնյան: «Ինչպես գիտեք, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է, մենք մեր տեղն ենք զբաղեցնում այս հարցում, վճռական ենք շարունակելու մեր դերակատարությունը: Ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումը ընդունելի չեն, պետք է հարցին մոտենալ պրագմատիկ ձևով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ժան-Իվ Լը Դրիանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշեց, որ Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միասին գործադրվող ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Այս համատեքստում մենք վերահաստատում ենք Հայաստանի հանձնառությունը ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը»,-ընդգծեց ՀՀ ԱԳՆ-ն:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը մայիսի 28-ին այցելել է Հայաստան: Ֆրանսիայի արտգործնախարարն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետև մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանի բացմանը:

Հայերեն English Русский

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները