ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իհարկե ֆուտբոլն Ավստրալիայում այնքան մասսայական չէ, որքան «ավստրալական ֆուտբոլը», սակայն «կանաչ մայրցամաքի» ներկայացուցիչները մեծ դժվարությամբ չեն անցնում Մունդիալում հայտնվելու համար: Ավստրալիան ֆավորիտ չի:
Պատմական ակնարկ…
Ֆուտբոլն այնքան էլ տարածված չէ «կանաչ մայրցամաքում»: Այստեղ «հարգի է ավստրալիական ֆուտբոլը», որը նման չէ համաշխարհային ֆուտբոլին: Մունդիալի պատմության ամբողջ ընթացքում ավստրալացիները դրան մասնակցել են ընդամենը 4 անգամ: 1974 թվականին, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում անցկացված Մունդիալում, խմբային փուլի երկու խաղերում «կանաչ մայրցամաքի» հավաքականը պարտվեց, իսկ զրոյական ոչ-ոքի խաղաց Չիլիի հետ: Խմբում զբաղեցնելով վերջին տեղը:1974 թվականից հետո աշխարհի առաջնության որակավորման փուլը Ավստրալիան հաղթահարեց 28 տարի անց` 2006 թվականին: Հայտնվելով F խմբում` ավստրալացիները խմբային փուլում հաղթեցին Ճապոնացիներին, պարտվեցին Բրազիլիային, և ոչ-ոքի խաղալով Խորվաթների հետ, դուրս եկան 1/8 եզրափակիչ: Եվ այստեղ պարտվեցին Իտալիային ու դուրս մնացին հետագա պայքարից:
2010 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած աշխարհի առաջնությունում «կանաչները» մնացին խմբում: Ավստրալիայի «նոր սերնդի» հավաքականի լավագույն ռմբարկուն 34-ամյա Թիմ Քեհիլ է, ով Ավստրալիայի հավաքականի կազմում դարձել է 31 գոլի հեղինակ: 2014 աշխարհի առաջնությանը Ավստրալիան 3 խաղերում էլ պարոտթյուն կրեց և 0 միավոր ուներ:
Ճանապարհ դեպի Ռուսաստան…
Ֆուտբոլի Ավստրալիայի հավաքականն աշխարհի առաջնության ուղեգիրը նվաճեց երկու փուլով: «Սոքերուզները» ասիական որակավորման ժամանակ խմբային փուլում հավաքելով 19 միավոր զբաղեցրեց միայն 3-րդ տեղը և ստիպված մասնակցեց անցումային խաղին, որտեղ մրցեց Սիրիայի հավաքականի հետ և երկու խաղում հաղթելով ընդհանուր 3:2 հաշվով իրավունք ստացավ մասնակցելու այս առաջնությանը:
Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…
Աշխարհի առաջնության C խմբում Ավստրալիայի հետ ընդգրկված են նաև Ֆրանսիայի, Պերուի և Դանիայի հավաքականները: «Կանաչները» պայքարը կսկսեն հունիսի 16-ին խաղալով առաջնության ֆավորիտները` Ֆրանսիայի հետ: Խաղը կկայանան Կազանում: Հունիսի 21-ին կմրցեն Դանիայի և Ավստրալիայի ընտրանիները, իսկ խմբի վերջին խաղում «Սոքերուզները» կխաղան Պերուի հետ:
Հավաքականը…
«Կանաչ մայրցամաքը» աշխարհ 21-րդ առաջնությանը կներկայանա հետևյալ ընդլայնված կազմով` դարպասապահներ՝ Մետ Ռայան, Դենի Վուկովիչ, Բրեդ Ջոնս: Պաշտպաններ՝ Ազիզ Բեհիչ, Միլոշ Դեգենեկ, Մատյու Յուրման, Ջեյմս Մերեդիտ, Ջոշ Ռիսդոն, Տրենտ Սեյնսբերի, Ֆրան Կարաչիչ: Կիսապաշտպաններ՝ Ջոշ Բրիլանտ, Միլե Եդինակ, Ջեկսոն Իրվայն, Ռոբի Կրուս, Մասիմո Լուոնգո, Մարկ Միլիգան, Աարոն Մույ, Տոմի Ռոգիչ, Ջեյմս Տրոիսի: Հարձակվողներ՝ Թիմ Կեյհիլ, Տոմի Յուրիչ, Մետյու Լեկի, Էնդրյու Նաբուտ, Նիկիտա Ռուկավիցա, Դիմիտրի Պետրատոս, Դենիել Արզանի:
«Սոքերուզներին» այս տարվանից մարզում է հոլանդացի մարզիչ Բերտ վան Մարվիկը: Եվ վերջինիս հետ պայմանագիրը ստորագրվել է մինչև աշխարհ առաջնության ավարտը: Ինչ կհասցնի «տալ» Ավստրալիայի հավաքականին Մարվիկը դժվար է ասել, սակայն նրա ներկայությունն անգամ թիմին ֆավորիտ չի դարձնում:
Ավստրալիայի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 40-րդ տեղում է:
Կազմեց Վարվառա Հայրապետյանը
A խումբ
Ռուսաստան
Ուրուգվայ
Եգիպտոս
Սաուդյան Արաբիա
B խումբ
Պորտուգալիա
Իսպանիա
Իրան
Մարոկկո
C խումբ
Ֆրանսիա