Հայաստանի դպրոցներում հնչում է վերջին զանգը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի հնչում է մայիսի 25-ին:31 հազար 300 աշակերտ ավարտում է 9-րդ դասարանը, 9 600 աշակերտ էլ` 12-րդ ավագ դպրոցը:

Արցախի Հանրապետության դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին, քանի որ կրթական հաստատություններն Արցախում վեցօրյա են: Արցախի կրթության և գիտության փոխնախարար Միքայել Համբարձումյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Արցախում 9-րդ դասարանը կավարտի 1885, 12-րդ դասարանը` 787 շրջանավարտ:

Երևանի Ազատության հրապարակում ավանդույթի համաձայն քաղաքապետարանը մայիսի 25-ին՝ ժամը 19.00-ին «Վերջին զանգ»-ին նվիրված ուրախ տոնական համերգային ծրագիր է նախաձեռնել, որին իրենց մասնակցությունը կունենան հայկական էստրադայի սիրված երգիչները։

Միասնական քննություններն էլ այս տարի կմեկնարկեն հունիսի 8-ից: Քննությանը նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ` ԼՂՀ դիմորդները ներառյալ: Առաջին քննությունը դիմորդները կհանձնեն կենսաբանություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն առարկաներից:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում