ԿԸՀ-ն Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու արձանագրությունը կքննարկի առաջիկա նիստում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջիկայում կքննարկի Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը, որը ստացվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի քաղաքապետից ստացել է արձանագրություն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Արձանագրությունը ստացվել է այսօր, առաջիկայում մենք սահմանված կարգով կանդրադառնանք այդ արձանագրությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Մուկուչյանը:

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու որոշմանն այն պարագայում, երբ վերջինս Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել` Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Օրենսդրությամբ շատ հստակ ամրագրված է, որ Ազգային ժողովի պատգամավորի կամ Երևանի ավագանու անդամի լիազորությունների դադարեցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ չի համարվում: Ազգային ժողովի պատգամավորի դեպքում լիազորությունները դադարում են Ազգային ժողովի նախագահի արձանագրության հիմքով, Երևանի ավագանու անդամի պարագայում` Երևանի քաղաքապետի արձանագրության հիմքով: Այդ արձանագրությունները ստանալու պարագայում պարզ է դառնում, որ առկա է թափուր մանդատ և ԿԸՀ-ի գործառույթ է հանդիսանում մանդատի տրամադրումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երբեք Ազգային ժողովի պատգամավորի կամ Երևանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու որոշում չի ընդունել»::

Նա հստակեցրեց, որ իրենք ստացել են արձանագրություն, և իրենց գործառույթը մեկն է` թափուր մանդատը տրամադրել հերթական համարի թեկնածուին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ զրկելու մասին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ստացել էր ԱԺ պատգամավորական մանդատ՝ խորհրդարանում փոխարինելով Նիկոլ Փաշինյանին, ով մայիսի 8-ին ընտրվել էր ՀՀ վարչապետ: Այնուհետև Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին: Նա յոթ օր ժամանակ ունի իր դիմումը հետ վերցնելու համար: Եթե հետ չվերցնի, ավտոմատ կերպով կզրկվի նաև պատգամավորական լիազորություններից:

Հայերեն

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ