Ալեն Սիմոնյանը խոստանում է շարունակել ակտիվորեն զբաղվել Երևանի խնդիրներով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն արձագանքել է իրեն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամի մանդատից զրկելու` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերի միջոցով Ալեն Սիմոնյանը նշում է, որ Երևանի քաղաքապետն այդ քայլն արել է օրենքի բոլոր հնարավոր և անհնար ծուղակներն ու հնարավորությունները, առկա բացերը օգտագործելով: «Ասեմ, որ այդ քայլը իրավական առումով շատ վիճելի է և մեծ հաշվով անիրավական, որովհետև փաստացի ինձ հնարավորություն չի տրվել, որ կարողանամ ընտրություն կատարել, և ինքը դա արել է ոչ թե ելնելով իրավական հիմքերից, այլ որպեսզի ձերբազատվի ինձանից Երևանի քաղաքապետարանում»,- ասել է Սիմոնյանը:

Նա հավաստիացրել է, որ շարունակելու է զբաղվել Երևանի խնդիրներով, ինչը արել է նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, քանի որ ծնվել, մեծացել և ապրում է Երևանում: «Ցավալի է, որ նման մեթոդներով Տարոն Մարգարյանը և ՀՀԿ-ն դիմադրում են: Չի ստացվելու: Ես ավելի համառ ձևով զբաղվելու եմ Երևանի խնդիրներով, դուք դա շատ շուտով կտեսնեք: Պատրաստվում խնդրել Երևանի ավագանու «Ելք» խմբակցությանը, որպեսզի ինձ հնարավորություն տա մասնակցել ավագանու առաջիկա նիստին, որը կայանալու է մայիսի 30-ին: Ցավոք, չեմ կարողանա որպես ավագանու անդամ մասնակցել, սակայն պատրաստվում եմ այդ նիստին մասնակցել»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ զրկելու մասին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ստացել էր ԱԺ պատգամավորական մանդատ՝ խորհրդարանում փոխարինելով Նիկոլ Փաշինյանին, ով մայիսի 8-ին ընտրվել էր ՀՀ վարչապետ: Այնուհետև Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին: Նա յոթ օր ժամանակ ունի իր դիմումը հետ վերցնելու համար: Եթե հետ չվերցնի, ավտոմատ կերպով կզրկվի նաև պատգամավորական լիազորություններից:

Հայերեն Русский

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը