Ալեն Սիմոնյանը ևս 7 օր շարունակելու է պատգամավոր մնալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ով պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, առաջիկա 7 օրերի ընթացքում կշարունակի մնալ Ազգային ժողովի պատգամավոր: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԱԺ կանոնակարգ-օրենքի կարգավորումներն այն դեպքում, երբ պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնում: «Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է, այսօրվա ամսաթվով դիմում է գրել պատգամավորական մանդատից հրաժարվելու: Պարոն Սիմոնյանն այսօր քվեարկել է, մասնակցել է նիստին և դա իրավազոր և իրավական է: Դիմումը ներկայացնելուց հետո առնվազն 7 օր Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի պատգամավոր է մնալու և օգտվելու է պատգամավորի բոլոր իրավասություններից և պարտավորություններից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեկնաբանեց Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ նման շատ օրինակներ են եղել, երբ պատգամավորները մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել, սակայն ևս 7 օր շարունակել են կատարել պատգամավորի պարտականությունները, քանի որ Ազգային ժողովի կանոնակարգը թույլ չի տալիս դիմում ներկայացնելուց հետո անմիջապես զրկել պատգամավորին իր լիազորություններից: «Դիմումի մուտքագրելուց հետո առնվազն 7 օր նա դեռ մնում է Ազգային ժողովի պատգամավոր՝ անկախ ցանկությունից և դիմումի բովանդակությունից: Այսինքն` առնվազն 7 օր մենք ունենալու ենք Ալեն Սիմոնյան անուն-ազգանունով պատգամավոր՝ անկախ իմ, Արա Բաբլոյանի և Ալեն Սիմոնյանի կամքից»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը:

Դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանը միևնույն ժամանակ նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է, Շարմազանովը պատասխանեց. «Ավագանու անդամ լինելը ես չեմ մեկնաբանում: Ես իրավաբան չեմ: Ավագանու հետ կապված դիմեք կամ իրավաբաններին կամ Երևանի ավագանի: Ես Ազգային ժողովի փոխնախագահն եմ և մեկնաբանում եմ Ազգային ժողովի կանոնակարգը: Նրա դիմումն այսօր է մուտքագրվել, մինչև ամսի 30-ը ներառյալ ինքը ԱԺ պատգամավոր է»:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ի երեկոյան հայտարարեց, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Իր որոշումը նա բացատրել է այն հանգամանքով, որ ցանկանում է շարունակել աշխատանքը Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունում և լուծում տալ Երևանում առկա բազմաթիվ խնդիրներին: Խորհրդարանում Ալեն Սիմոնյանը փոխարինում է Նիկոլ Փաշինյանին, ով մայիսի 8-ին խորհրդարանի կողմից ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում:

Հայերեն English Русский

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը