ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում աշխարհի առաջնության պատմական ակնկարկը, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն այսօր:
Մունդիալի պաստառը
Պատմական ակնարկ…
Ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունը կրկին անցկացվեց Հարավային Ամերիկա մայրցամաքում: Չիլին ընդունեց հերթական Մունդիալը: Ֆուտբոլային «տոնը» ձգվեց 19 օր: 4 քաղաքների` Սանտյագո, Վինյա դել Մար, Ռանկագուա, Արիկա, 4 մարզադաշտերում Մունդիալին հետևեցին 893,172 հանդիսական: Այս առաջնությանը միաժամանակ 6 ֆուտբոլիստները դարձան լավագույն ռմբարկուներ: Բրազիլացիներ Վավան, Գարինչան, Չիլից Լեոնել Սանչեսը, Խորհրդային միության ներկայացուցիչ Վալենտին Իվանովը, հունգար Ֆլորիան Ալբերտը և Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն ներկայացուցիչ Դրաժան Երկովիչը խփեցին 4-ական գնդակ: Այս առաջնությունում խփվեցին պատմության ընթացքում ամենքիչ գոլերը` միջին հաշվով յուրաքանչյուր հանդիպմանը գրանցվել է 2.78 գոլ:
Աշխարհի առաջնության գնդակը
Այս առաջնությունում իրենց նորամուտն էին նշում Կոլումբիայի և Բուլղարիայի հավաքականները: Շվեդիայի և Ֆրանսիայի հավաքականները չկարողացան որակավորվել, իսկ Ավստրիան հեռացավ առաջնությունից։ 7-րդ Մունդիալում երրորդ տեղը զբաղեցրեց Չիլին, իսկ 4-րդը` Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունն էր:
Եզրափակիչ…
Մունդիալի եզրափակիչը կայացավ Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյի «Ազգային» մարզադաշտում: Չեմպիոնի կոչման համար մրցում էին առաջնության ֆավորիտ թիմերը` Բրազիլիայի և Չեխոսլովակիայի ընտրանիները: Այդ ժամանակ աշխարհի գործող չեմպիոնները Ամարիլդոյի, Զիտոյի և Վավայի գոլերի շնորհիվ հաղթեցին մրցակցին 3:1 հաշվով: Բրազիլիան դարձավ երկրորդ երկիրը ֆուտբոլի պատմության մեջ, որ կարողացավ անընդմեջ պահպանել չեմպիոնի տիտղոսը: Առաջին Իտալիայի հավաքականն էր:
Փաստեր…
1960 թվականին Չիլիում մեծ երկրաշարժ տեղի ունեցավ, ինչի պատճառով ԱԱ-ն ուզում էին տեղափոխել այլ երկիր: Սակայն որոշիչ եղան Չիլիի նախագահ Դիտբորնի հետևյալ խոսքերը. «Թողեք աշխարհի առաջնությունը մեզ, առանց այդ էլ մեզ բան չի մնացել»:
Մարզադաշտերից մեկն ի պատիվ նախագահի կոչեցին նրա անունով:
1962 թվականի առաջնությունն առաջինն էր, որը նույն միավորներն ունեցող թիմերին առանձնացնելու համար օգտագործել է գոլային միջինը։
Սա միակ աշխարհի առաջնությունն է, որտեղ լավագույն ռմբարկուները 6 են:
Մունդիալիների պատմության մեջ 3-րդ անգամ չխաղարկվեց լրացուցիչ ժամանակ:
Առաջին աշխարհի առաջնությունն էր, որն ունեցավ պաշտոնակ երգ:
Կազմեց` Վարվառա Հայրապետյանը
«Մունդիալ-1930»
«Մունդիալ-1934»
«Մունդիալ-1938»
«Մունդիալ-1950»
«Մունդիալ-1954»
«Մունդիալ-1958»