Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

ԵՐԵՎԱՆ, 22ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Սիմոնյանի՝ Երևանի քաղաքապետին ուղղված տեղեկանքում, որը նա տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Տեղեկացնում եմ, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համապատասխան դիմել եմ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ: Սույնով հավաստում եմ, որ հրաժարվելով ԱԺ պատգամավորի մանդատից՝ պահպանում եմ Երևան քաղաքի ավագանու անդամի մանդատը»,- նշված է տեղեկանքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում