Հայաստան

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր  իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Աժ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ-ի նոր իններորդ գումարման պատգամավորներին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերներին, ԱԺ նոր նախագահությանը` այդ պաշտոններում ընտրվելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հղորդմամբ՝ այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում։

«Մաղթում եմ արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի բարօրության»,-գրել է նա։

Իններորդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ 

ԱԺ փոխնախագահներն են՝ Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։ 

Ազգային ժողովն ունի երեք փոխնախագահ, որոնցից մեկի թեկնածուն առաջադրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմից։ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահին կընտրեն օգոստոսի 6-ի նիստում։ Թեկնածուն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն է։

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում