Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակել խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակել խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել

Ալեն Սիմոնյանը հերքել է շրջանառվող լուրերը, թե Հայաստանի իշխանությունները իրեն դիտարկում են որպես Հայաստանի նախագահի պաշտոնի թեկնածու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանն ասաց, որ երբևիցե որևէ մեկի հետ նման խոսակցություն չի ունեցել։

«Հայաստանի Հանրապետությունն ունի նախագահ։ Ի դեպ, ասեմ, որ նա իմ կողմից ամենասիրված, ամենահարգված նախագահն է»,-ասաց նա՝ հավելելով, որ իրեն ՀՀ նախագահի պաշտոնում ընտրելու խոսակցությունները կոռեկտ չեն։

Հայաստանի գործող նախագահը Վահագն Խաչատուրյանն է, որն Ազգային ժողովի կողմից այդ պաշտոնում ընտրվել է 2022 թվականին՝ 7 տարի ժամկետով։

Ալեն Սիմոնյանը նշեց նաև, որ կշարունակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի մասը լինել, քանի որ ինքն այդ  կուսակցության հիմնադիր անդամներից մեկն է։

«Ես մնալու եմ  իմ ընկերների կողքին այնքան ժամանակ, որքան որ կկարողանամ ծառայել, այնքան ժամանակ, որքան իրենց պետք կլինեմ։ Եթե առաջարկ լինի, կքննարկեմ նաև այդ առաջարկը»,-ասաց Սիմոնյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում