Նախագահը նկարիչների միությունում ներկա է գտնվել Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ անցկացված ցուցահանդեսում ներկայացվեց Հայաստանի նկարիչների միության անդամների ավելի քան հարյուր աշխատանք` թեմատիկ կտավներ, քանդակներ:

Միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 22-ին Հայաստանի նկարիչների միությունում:

«Նկարիչների միությունը մշտապես անդրադարձել է ազգի և պետության կարևորագույն իրադարձություններին: Այս տարի նախատեսված է իրականացնել 50 ցուցահանդես, որից կարևորագույնը բացվեց այսօր: Այս ցուցահանդեսին մասնակցության համար ներկայացվել էր 500 ստեղծագործության, բայց այսօր ցուցադրված է մոտավորապես 100 գործ: Հանձնաժողովը շատ խիստ է վերաբերվել` ընտրելով լավագույնները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը` հավելելով, որ ցուցահանդեսն իրականացվել է բացառապես Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ:

Արվեստաբան Մարտին Միքայելյանի խոսքով`կյանքում չափազանց կարևոր են փոփոխությունները: «Մեծ կենսաբան Պավլովն ասել է, որ արտաքին աշխարհից եկող մոնոտոն գրգիռները զգալիորեն թուլացնում են մարդու նյարդային համակարգը: Դա կարող է անգամ խելագարության հասցնել անհատին: Ողջունում եմ նոր Հայաստանը և կարծում եմ, որ արվեստում էլ է փոփոխություն հարկավոր»,-շեշտեց նա:

Ցուցահանդեսն իր այցով պատվել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա խոստովանեց, որ իսկապես ուրախ է, որ հանրապետության նկարիչների կողմից ցուցահանդեսին մասնակցելու հրավեր է ստացել: «Վաթսունականներին, երբ ես դեռ պատանի էի, այս շենքը երիտասարդների համար տաճար էր: Հիշում եմ, որ ամեն տարի այստեղ իրականացվում էին ցուցահանդեսներ, որտեղ ներկայացվում էին մեր մեծանուն նկարիչների` Մինաս Ավետիսյանի, Երվանդ Քոչարի և այլոց ստեղծագործությունները: Ամեն տարի նորություն էր լինում, և դա մեր կյանքում նոր էջ էր բացում: Մարտին Միքայելյանը ճիշտ նշեց, որ արտաքին գործոնները մեր ներքին կառուցվածքի վրա մեծ ազդեցություն ունեն: Հույս ունեմ, որ հետագայում Հայաստանն ավելի լավն է դառնալու, քան այսօր, և վաղը չէ մյուս օրն ավելի լավը, քան վաղը»,-ասաց Սարգսյանը:

Ներկայացված ցուցանմուշները մեծ ուշադրությամբ դիտելուց հետո նախագահ Արմեն Սարգսյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ միայն այն փաստը, որ Երևանում Հայաստանի առաջին 100-ամյակին նվիրված ցուցահանդես է իրականացվում արդեն իսկ լավ է: «Հուսամ, որ մոտ ապագայում այլ ցուցահանդեսներ կլինեն, որտեղ կներկայացվեն տարբեր սերունդների ներկայացուցիչների գործեր: Այսօր Հայաստանը երիտասարդ երկիր է, և լավ կլինի առանձին ցուցահանդես կազմակերպվի, որտեղ կտեսնենք երիտասարդ ստեղծագործողների հեղափոխական գաղափարներն արվեստում: Նրանց քաղաքական մտքերն արդեն բոլորս տեսանք, բայց` ի՞նչ հեղափոխական տրամադրություններ կան ժամանակակից արվեստում դեռ պարզ չէ»,-հավելեց նախագահը:

Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ մի շարք միջոցառումներ կանցկացվեն: Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համերգային խոշոր ծրագիր`հագեցված ձայնային, լուսային, 3D անիմացիոն աննախադեպ տեխնիկայով և սցենարային լուծումներով, որոնք հնարավորություն կտան տեղափոխվել անցյալ՝ 1918 թվական, տեսնել ներկան ու ոգեշնչվել՝ կառուցելու ապագան:

Հայերեն العربية English Русский

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը