Հայաստանը հաստատակամ է թույլ չտալու դիրքային փոփոխություն որևէ հատվածում. Տիգրան Բալայան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հաստատակամ է թույլ չտալու դիրքային փոփոխություն որևէ հատվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ այս ուղերձն է ընկած ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված այցի հիմքում:

ՊՆ Դավիթ Տոնոյանն ու ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը մայիսի 18-ին այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագիծ՝նախիջևանյանուղղություն՝ տեղում ծանոթանալու օպերատիվ իրավիճակին:

«Պաշտպանության նախարարության ներկայացրած պարզաբանումներից հայտնի դարձավ, թե ինչու էին պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել ՀՀ-Ադրբեջանի սահմանի այդ հատվածը, ոչ թե Տավուշ կամ այլ ուղղություն: Պաշտպանության նախարարության իմ գործընկերն արդեն տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմից իրականացվում են աշխատանքներ, որոնք անմիջական վտանգ են հանդիսանում մեր դիրքերի համար: Իրավիճակին տեղում ծանոթանալը ենթադրում է համապատասխան աշխատանք: Մենք բազմիցս թե ադրբեջանական կողմին, թե միջնորդներին զգուշացրել ենք, որ այդ աշխատանքները լարում են իրավիճակն ու կարող են առաջացնել անցանկալի զոհեր»,-ասաց Տիգրան Բալայանը:

Հարցին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանի հատվածում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ տեղեկացրել են միջազգային գործընկերներին: «Տարբեր ուղղություններով ու հարթություններով տեղեկացրել ենք, տեղեկացրել ենք նաև, որ դա կարող է տանել առավել լարման: Սա մեր մշտական աշխատանքն է»,-հավելեց Տիգրան Բալայանը:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել դիրքերը: «Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հայերեն English

Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Սիրսկուն

Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը

Հիմնանորոգվում է Ակունքի գերեզմանոց տանող ճանապարհը

Հիմնանորոգվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ

Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո