Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունները կապիտալի արտահոսք չեն առաջացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունների արդյունքում Հայաստանից կապիտալի արտահոսք չի եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհրդի տնօրենների 58-րդ հերթական նիստի բացմանն ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա խոսքով՝ վերջին մեկ ամսում Հայաստանում սփյուռքահայ կապիտալի ներհոսք է նկատվել: «Բիզնեսը սպասողական վիճակում է փոփոխությունների հանդեպ, և Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական վերջին իրադարձություններից ելնելով գործարար հանրության խնդիրն է հստակ հաղորդագրություններ ուղարկել, որ Հայաստանում իրականացվել է բացառիկ, ունիկալ, սիրո և թավշյա հեղափոխություն, որը նպատակ ունի առաջին հերթին տնտեսության համար բարձրացնել հավասար մրցակցության աստիճանը, վերացնել արհեստածին մենաշնորհները, իսկ սա նշանակում է Հայաստանում ներդրումների համար ավելի բարենպաստ միջավայր կստեղծվի»,-ասաց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ միջազգային լրատվամիջոցները Հայաստանում տեղի ունեցող իրադարձություները գնահատում են բացառիկ և Հայաստանը համարում են ժողովրդավարության նոր կղզյակ, մշակույթի նոր արժեքներին կրող: «Այս ոգևորության աստիճանը մենք պետք է կարողանանք արագ կապիտալացնել, որպեսզի նոր գործարարներ հայտնվեն մեր շուկայում՝ զանգվածային ծրագրեր իրականացնելու համար: Մենք շարունակելու ենք կառուցել շուկայական տնտեսություն, ավելի ազատական նորմերով, ավելի հավասար մրցակցությամբ»,-հավելեց նա:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհրդի տնօրենների 58-րդ հերթական նիստն անցկացվեց մայիսի 17-ին: Խորհրդի անդամներից նիստին չէին ներկայացել Ալբանիան, Հունաստանը, Մոլդովան, Սերբիան և Ադրբեջանը:

2018-ի հունվարի 1-ից գործարար խորհուրդը ղեկավարում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Հայերեն

Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Իսրայելում արձանագրվել է ընտրություններին ամենամեծ մասնակցությունը 1981 թվականից ի վեր

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր