Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի պատվիրակության հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հանդիպում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակության հետ:

Շվեդիայի խորհրդարանի պատգամավորները շնորհավորել են Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ առաջիկա խնդիրները հաղթահարելու գործում ՝ ի նպաստ Հայաստանի ժողովրդի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Փոխվարչապետ Գրիգորյանը վստահեցրել է հյուրերին, որ Հայաստանի կառավարությունն անում է և կանի ամեն հնարավորը երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու համար: Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանի նորանշանակ կառավարության հրապարակայնության բարձր մակարդակը նպաստում է նաև գործունեության արդյունավետությանը:

Խորհրդարանի փոխխոսնակը գոհունակությամբ է խոսել Հայաստանում ժողովրդավարության բարձր մակարդակի վկայություն հանդիսացող վերջին իրադարձությունների մասին՝ առանձնահատուկ շեշտելով քաղաքական բոլոր կողմերի զսպվածությունն ու պատասխանատվության բարձր զգացումը: Բյորն Սյոդերը նշել է, որ Շվեդիան պատրաստակամ է այսուհետ ևս զարգացնել հայ-շվեդական երկկողմ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն