Պաշտոնական

Ալեքսիս Ցիպրասը պատրաստակամություն է հայտնել առաջ մղել բազմոլորտ համագործակցությունը Հայաստանի հետ

1 րոպեի ընթերցում

Ալեքսիս Ցիպրասը պատրաստակամություն է հայտնել առաջ մղել բազմոլորտ համագործակցությունը Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն իր պարտականությունների իրականացման գործում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

«Հունաստանն ու Հայաստանն ունեն ամուր պատմական, կրոնական և մշակութային կապեր, և մեր երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ բարեկամության, վստահության և հարգանքի վրա: Դարերի ընթացքում դժվարին պահերին այս կապերը ամրացել և սերտացել են, ինչը դարձել է մեր ժողովուրդները միավորող անսասան հենք:

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկկողմ ռազմավարական հարաբերություններն առավել կընդլայնվեն և կխորանան, և ես հայտնում եմ մեր պատրաստակամությունը առաջ մղելու մեր բազմոլորտ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, առևտրային, մշակութային և կրթական ոլորտներում»,-ասված է Հունաստանի վարչապետի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում