Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլիին հրավիրել է Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրաց գործընկերոջը՝ Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավիրում է Հայաստան և հույս հայտնում, որ նման հրավեր կստանա նաև Վրաստանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական «Առաջին ալիք»-ի պաշտոնական կայքը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մայիսի 10-ին Առաջին ալիք»-ին տված բացառիկ հարցազրույցում:

Ինչ վերաբերում է Վրաստան-Հայաստան հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանը համարում է,որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է էլ ավելի խորացնել: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները չպետք է հիմնված լինեն աշխարհաքաղաքական ազդեցությունների վրա:

«Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգանան, քանի որ մենք եղբայրական երկրներ ենք և գործընկերներ: Մեր կուսակցության ծրագրում Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար:

Կարծում եմ, մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական ազդեցությունից: Երբեմն, մեր հարաբերությունների վրա են ազդում աշխարհաքաղաքական գործոններ և ցավոք, այդ գործոնները ոչ միշտ են դրական: Երբեմն ունենք բացասական»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա համարում է, որ Վրաստանը և Հայաստանը պետք է ձևավորեն հարաբերություն, որը կլինի զատ աշխարհաքաղաքական գործոններից:

«Կարծում եմ, մենքպետք է ձևավորենք հարաբերություն, որը կլինի զատ աշխարհաքաղաքական գործոններից: Հայաստանը և Վրաստանը պետք է խորացնեն հարաբերությունը բոլոր ոլորտներում, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում և պետք է զարգանան նաև հարաբերությունները ժողովուրդների միջև»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն العربية English Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված