Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար .Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիքին»

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ ՆիկոլՓաշինյանը մայիսի 10-ին բացառիկ հարցազրույց է տվելՎրաստանի «Առաջին ալիքին», որտեղ, մասնավորապես խոսել է Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Վարչապետն իր խոսքում նշել է․ «Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգացում ապրեն, քանզի մենք եղբայրական երկրներ և գործընկերներ ենք: Մեր կուսակցության («Քաղաքացիական պայմանագիր»- խմբ.) ծրագրում Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար: Կարծում եմ, մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական գործոններից և ազդեցությունից, որոնք, ցավոք, ոչ միշտ են դրական»: Նա հավելել է, որ Հայաստանը և Վրաստանը պետք է խորացնեն հարաբերությունը բոլոր ուղղություններով, ինչպես տնտեսական և քաղաքական, այնպես էլ մեր երկու ժողովուրդների միջև:

Հայերեն English Русский

Վահան Կոստանյանն ու Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը

Հուլիսի 24-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի համար ՌԴ-ից պատերազմի վնասի համար փոխհատուցում պահանջելու մասին կոնվենցիան․ Moldpres

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը

«Առինջ մոլ»-ի որոշ ինքնակամ կառույցներ գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը․ ՔԿ

Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 23/07/26

Բուլղարական հետազոտական ​​նավը Բուենոս Այրեսում բուլղարական սփյուռքի հետ կնշի երկրի ազգային օրը. BTA