Լիակատար շրջադարձ մի քանի շաբաթվա ընթացքում. Սերժ Թանկյանը BBC-ի հետ խոսել է Հայաստանի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը բրիտանական հեղինակավոր BBC-ի հետ խոսել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ կատարվածն անվանելով «յուրօրինակ հեղափոխություն»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թանկյանն ընդգծել է, որ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանշանակ տարբերվում է Հայաստանի նախկին առաջնորդներից:

«Նա ակտիվիստ է եղել, քաղաքական կարիերայի ընթացքում մեծամասամբ եղել է շրջակա միջավայրի, մարդու իրավունքների, սոցիալական անվտանգության համար պայքարող ակտիվիստ»,- նշել է Թանկյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում շատ նման ոլորտներ բարեփոխման կարիք ունեն:

Երաժիշտը հայտնել է, որ հեղափոխությունը նախաձեռնվել է երիտասարդության կողմից: «Դա իսկապես յուրօրինակ է, դա ամեն օր տեղի չի ունենում, երբ դու ունենում ես հեղափոխություն առանց մեկ փամփուշտ կրակելու, առանց մեկ մարդու զոհ գնալու: Լիակատար շրջադարձ մի քանի շաբաթվա ընթացքում: Եվ սա պայքար չէր Արևելքի ու Արևմուտքի միջև: Դե ասացեք, թե վերջին անգամ երբ է նման բան եղել»,- հռետորական հարցադրմամբ BBC-ի լրագրողին է դիմել Թանկյանը:

Մարտի 31-ին ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր «Քայլ արա» ակցիան Գյումրու Վարդանանց հրապարակից: Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլարշավը հասավ Երևան, նրանք փակեցին Ֆրանսիայի հրապարակն ու գիշերեցին այնտեղ: Հաջորդ օրերին շարունակվեցին քայլերթերը Երևանում: Ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը: Մայիսի 1-ին Ազգային ժողովում անցկացվեց ՀՀ վարչապետի ընտրություն, «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու էր առաջադրվեց Նիկոլ Փաշինյանը: Խորհրդարանը, սակայն, ձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ: Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ը հայտարարեց «տոտալ գործադուլի» օր, փակվեցին մայրաքաղաքի մի շարք մեծ ու փոքր փողոցները, Երևան եկող մայրուղիները, այդ թվում՝ օդանավակայանի խաչմերուկը:

Նույն օրը ՀՀԿ-ն հայտարարեց, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին, և այդ օրը ՀՀ-ն կունենա վարչապետ: Միաժամանակ «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունները հայտարարեցին, որ կպաշտպանեն ժողովրդի թեկնածուին: Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդին ասաց, որ ժողովրդի թեկնածուն ինքն է, ու մայիսի 3-ին նրա թեկնածությունն առաջադրվեց ԱԺ-ում:

ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի ունեցավ մայիսի 8-ինԱզգային ժողովի հատուկ նիստում: Փաշինյանը ՀՀ վարչապետ ընտրվեց 59 կողմ, 42 դեմ ձայներով: Մայիսի 7-ին Երևան ժամանեց աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Նրան օդանավակայանում դիմավորեց Փաշինյանն, ու նրանք միասին ելույթ ունեցան Երևանի Հանրապետության հրապարակում: Թանկյանն իր աջակցությունը հայտնեց Փաշինյանի գլխավորած շարժմանը:

Հայերեն English Русский

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ