Հերոսների օրինակով դաստիարակվել են բազմաթիվ սերունդներ. Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ ԱրմենՍարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, ուղերձում նշվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության տոնի ուՇուշիի ազատագրմանօրվա կապակցությամբ:

Այս պահին ես հատկապես մտածում եմ Երկրորդ աշխարհամարտի փառապանծ վետերանների մասին, նրանց՝ որոնք, ի ուրախություն բոլորիս, այսօր մեր շարքերում են, եւ որոնց ես մաղթում եմ քաջառողջություն եւ երկար տարիների կյանք:

Նրանք մեզ են փոխանցում պայքարի ոգին եւ հաղթանակի բերկրանքը:

Մտածում են նաեւ բոլոր նրանց մասին՝ մեր ծնողների եւ պապերի, որոնք իրենց ուսերի վրա կրեցին պատերազմի դաժանություններն ու ծանրությունները. բլոկադա, սով, գերություն, համակենտրոնացման ճամբարներ ու գուլագ, որբություն ու անապաստանություն: Նրանք մեզ սովորեցրին տոկալ, հուսալ եւ վերապրել:

Գլուխ եմ խոնարհում այն հազարավոր հերոսների հիշատակի առջեւ, որոնք իրենց կյանքը նվիրեցին ազատությանը: Ցեղասպանությունից դեռեւս արնածոր հայ ժողովուրդը մեծ գին վճարեց ֆաշիզմի դեմ պայքարում, որի զավակներն իրենց փառքով պսակեցին բոլոր ճակատներում:

Այդ հերոսների օրինակով դաստիարակվել են բազմաթիվ սերունդներ: Հենց այդ հերոսների ժառանգներն էին, որոնք տասնամյակներ անց հանուն ազատության մարտի ելան եւ ազատագրեցին Շուշին՝ կերտելով մեր նորօրյա հաղթանակները:

Քաջության, հերոսության եւ հանուն Հայրենիքի ինքնազոհության այդ ոգին այսօր ամուր նստած է Հայրենիքի պաշտպանի՝ հայ զինվորի մեջ: Այդ նա էր՝ հաղթական զինվորը, որ 2016-ի ապրիլին անօրինակ սխրանքով պաշտպանեց հող հայրենին:

Եվ այսօր մեր պայծառ պատանիներն ու երիտասարդներն են կանգնել հերթափոխի,ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ եւ հայրենասիրությամբ լծվել Հայրենիքի վերաշինման գործին:

Փառք ու պատիվ բոլոր քաջերին եւ հավերժ հիշատակ հանուն Հայրենիքի ընկածներին»:

Հայերեն English

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա