Սերժ Թանկյանը Փաշինյանին խոստացել է, որ կմտածի Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: System of a Down խմբի մենակատար, աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյաննմայիսի 7-ին մասնակցեց Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին:

«Շատ հուզված եմ ձեր ընդունելությունից: Դուք ստեղծում եք հայ ազգի պարծանքին արժանի հայրենիք: Ողջ աշխարհը մեզ է նայում որպես դրական օրինակ»,- շեշտեց Թանկյանը: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հայ ժողովրդին ճանաչում էին Ցեղասպանությամբ ու երկրաշարժով, իսկ այս շարժումով հայ ժողովրդի վարկանիշը բարձրացվում է: «Սիրո ուժն է, որ հաղթահարում է բոլոր այլ ուժերը: Լիովին հպարտանում եմ ձեր կողքին կանգնելով: Խոնարհվելով ձեր առջև՝ եկել եմ ձեզ աջակցելու կառուցելու համար մեր երազանքների հայրենիք: Հիմա սկսվում են համբերության ժամանակը: Պետք է շարունակենք բարեփոխումներով, ներդրումներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց աշխարհահռչակ երգիչը:

Նիկոլ Փաշինյանն էլ, ելույթ ունենալով հրապարակում, նշեց, որ լրացել է վարչապետի ընտրությունների երկրորդ փուլի համար առաջադրման ժամկետը: «Առաջադրված է ձեր առաջադրած թեկնածուն: Պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ կողմ քվեարկելու են ՀՅԴ-ն, «Ելքը», «Ծառուկյան» դաշինքը և Հանրապետական խմբակցության մի շարք պատգամավորներ, այսինքն՝ ունենք 95 տոկոս հավանականություն, որ վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ: Հայաստանի ժողովրդին ուրախությունը, երջանկությունն ու հզորությունը այլևս երբեք չպետք է պակասի»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև տեղեկացրեց, որ օդանավակայանից հրապարակ գալու ճանապարհին համոզում էր Սերժ Թանկյանին մշտական բնակություն հաստատել Հայաստանում, իսկ վերջինս խոստացել է մտածել այդ մասին:

Հայերեն العربية English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել