Սերժ Թանկյանը և Նիկոլ Փաշինյանը ելույթ են ունենալու Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ելույթ են ունենալու մայիսի 7-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում մայիսի 6-ին տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ, և ինքնաթիռի վայրէջքը նախատեսված է 20։05-ին, և կարծում եմ, մենք 21։00-ին կարող ենք արդեն լինել Հանրապետության հրապարակում, որտեղ Սերժ Թանկյանը և ես կարճ ելույթով հանդես կգանք, նաև հաջորդ օրվա անելիքները կպլանավորենք»,- նշեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ «իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան դիմավորել և ողջունել Սերժ Թանկյանին։ Եկեք պայմանավորվենք, որ մենք այդ արարողությունը շատ մեծ մասշտաբով և բարձր տրամադրությամբ կկազմակերպենք» և ասաց. «Ովքեր ուզում են ճամփեզրին դիմավորման արարողություն կազմակերպել օդանավակայան-Փարաքար-Երևանի Իսակովի պողոտա ճանապարհի ճամփեզրին, կարող են, ըստ ճաշակի, այդպես վարվել»։

Մայիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովում կայանալու են ՀՀ վարչապետի ընտրություններ, որտեղ միակ առաջադրված թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել