Թուրքիայում կայծակը հարվածել է պիկնիկի գնացած աշակերտներին
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայում կայծակը հարվածել է պիկնիկի գնացած աշակերտներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/932559.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում կայծակը հարվածել է պիկնիկի գնացած աշակերտներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Շանթահարվելու հետևանքով 12 աշակերտ վիրավորվել է և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Նրանց առողջական վիճակի մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: