Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մեծաթիվ աշակերտներ, ծնողներ, մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դպրոցի բակում աշակերտները վանկարկում են «Ազիզյան, հեռացիր», իսկ շենքի դահլիճում ելույթով հանդես են գալիս ուսուցիչները: Նրանք նշում են, որ տնօրենի կողմից հետապնդումների են ենթարկվում այն պատճառով, որ մասնակցել են երթերին, հավաքներին: Ըստ նրանց՝ տնօրենը դպրոցի դռները փակել է և թույլ չի տվել դուրս գալ և գնալ երթերի:

Դահլիճում ներկա էին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները, ովքեր տեղեկացրեցին, որ դիմելու են քաղաքապետին Ռուզաննա Ազիզյանին հեռացնելու համար:

Ավելի ուշ տնօրենը լրագրողների հետ զրույցում հերքեց իրեն ուղղված մեղադրանքները և ասաց, որ նման բան չի եղել, ինքը դպրոցի դուռը չի փակել: «Զարմացած եմ այս իրավիճակից, որովհետև սա անսպասելի էր: Իմ աշակերտին ես այսպես չեմ տեսել: Սա կազմակերպված է: Ես ոչ մի հետապնդում չեմ իրականացնում ուսուցիչների նկատմամբ»,-ասաց դպրոցի տնօրենը:

Հավաքված ծնողների մի մասը բողոքում է դպրոցում դրամահավաքներից, մի մասն էլ ընդգծում է տնօրեն Ազիզյանի մեծ դերը դպրոցում կարգուկանոնի պահպանման գործում:

Հայերեն

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Թրամփ հանդիպումից

Անհայտ կորած անձանց հարցում առաջընթացը կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ամրապնդման կարևոր բաղադրիչ. Ալեն Սիմոնյան

Հայաստանը փորձելու է խորացնել Ադրբեջանի հետ համագործակցությունը անհայտ կորած անձանց հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովի նիստ. ՈՒՂԻՂ

Սի Ծինփինը, Թրամփը և Պուտինը ելույթ են ունեցել ԱԽՏՀ գագաթնաժողովին

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտին

ԱԲ-ն պարզապես ինքնատիպ էկզոկմախք է, իսկ կմախքը չի կարող որոշումներ կայացնել մարդկանց փոխարեն. ակադեմիկոս Հարություն Ավետիսյան

Podcast-Sport. Անի Հովսեփյանը՝ պրոֆեսիոնալ ռինգում իր հաջորդ մենամարտի ու Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցության մասին

Հեգսեթը հանդիպել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահի հետ՝ ռազմական գործընկերությունը խորացնելու նպատակով