Թևան Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ստորագրել է հրամանագիր Թևան Պողոսյանին հասարակական հիմունքներով ՀՀ նախագահի խորհրդական նշանակելու վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝

Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.

Թևան ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»:

Թևան Պողոսյանը ծնվել է 1972թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում:1996թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի համակարգչային տեխնոլոգիաների ֆակուլտետը: Ճարտարագետ-սիստեմատեխնիկ: Ճարտարագիտության մագիստրոս: 1996թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Արվեստների մագիստրոս:

1996-1997թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի վաճառքի եւ պահուստների վարչության մասնագետ, 1997թ` ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի վերլուծության եւ մեթոդաբանության բաժնի պետ: 1997-1999թթ. աշխատել է ԼՂՀ ԱԳՆ` ԱՄՆ-ում ԼՂՀ հանրային գործերի գրասենյակի տնօրեն (Վաշինգտոն): 1999-2000թթ.` «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ մարկետինգի եւ վաճառքի բաժնի ղեկավար: 2000-2012թթ.` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն: 2001-2012թթ.` Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն: 2002թ. դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:

2012թ. հոկտեմբերի 5-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:

Պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով (2012թ., ՊՆ):

Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի հինգ զավակ:

Հայերեն English Русский

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև