e-draft.am-ը լայն հնարավորություն է ստեղծել քաղհասարակության համար ներգրավվածություն ունենալ օրինաստեղծ աշխատանքին

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավական ակտերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքը լայն հնարավորություն է ստեղծել քաղաքացիների համար ակտիվ մասնակցություն և ներգրավվածություն ունենալ օրինաստեղծ աշխատաքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կայքի այցելունների թիվը 2017 թվականի փետրվարից մինչև 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում գերազանցել է 420 հազարը: Պետական մարմինների կողմից տեղադրված նախագծերի թիվը գերազանցել է 600-ը, իսկ կայքում մշտական գրանցված օգտատերերի թիվը ավելի քան 18 հազար է:

Տեղեկատվական անվտանգության փորձագետՍամվելՄարտիրոսյանը e-draft-ը աննահադեպ հարթակ է համարում այն առումով, այն քաղաքացիական հասարակությանը տեղեկացնում է, թե տարբեր գերատեսչությունների կողմից ինչ նախագծեր են մշակվում և նրանք կարողանում են առաջարկություններով ու դիտարկումներով մասնակից լինել օրինաստեղծ գործընթացում: Փորձագետի կարծիքով` հարթակում պետք է ավելի ներգրավված լինեն հասարակական կազմակերպությունները և ակտիվ քաղաքացիները:

«Եթե նախագծերի վերաբերյալ քաղաքացիների կամ հասարակական կազմակերպությունների տված առաջարկությունների ազդեցությունը ավելի տեսանելի լինեն հարթակում, կարծում եմ, նրանց ներգրավածությունը էլ ավելի կավելանա»,- ասաց Մարտիրոսյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանը ողջունում է հանրության, այդ թվում՝ դրա անբաժան մասը հանդիսացող բիզնեսի համար իրավական ակտերի նախագծերը բաց ներկայացնող e-draft առցանց հարթակի ստեղծումը: «Այս հարթակի առավելությունն այն է, որ համապատասխան ոլորտի առնչվող որևէ իրավական ակտում հետաքրքրվածության, դրա վերաբերյալ որոշակի տեսակետ կամ սեփական մոտեցում ունենալու պարագայում, ցանկացած ընկերություն հնարավորություն է ստանում ներգրավվելու օրինաստեղծ գործընթացում: Հարթակի շնորհիվ ստեղծված՝ ընդգրկվածության և մասնակցության հնարավորություններն ու թափանցիկությունը չափազանց կարևոր են իրավական ակտերի բոլոր շահառուների համար՝ անկախ ոլորտից, քանի որ ցանկացած տնտեսվարող կարող է և պետք է արտահայտի իր տեսակետը հետաքրքրություն ներկայացնող իրավական նախաձեռնության առնչությամբ, հրապարակայնորեն, դեռ վաղ փուլում, որպեսզի օրինական շահերն իրենց արտահայտումը գտնեն համապատասխան օրենսդրությունում: Ընկերությունները պետք է լինեն նախաձեռնող, այլ ոչ՝ արձագանքող, երբ խոսք է գնում իրենց գործունեության վրա ազդեցություն ունեցող իրավական որոշումների մասին: Ուրախալի է, որ «e-draft» հարթակը ընձեռում է նման հնարավորություն»,-ասաց Յիրիկյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը կարևորեց այս հարթակը հանրության իրազեկման առումով. այն քաղաղացիական հասարակության կողմից գործարկվում է արդյունավետ կերպով:

«Այս հարթակը լավագույն հնարավորություններից մեկն է տարբեր ոլորտների մասնագետների համար իրենց կարծիքը ներկայացնելու և տեսնելու դրա վերաբերյալ նախագծի հեղինակի արձագանքը: Շատ գնահատելի է «e-draft»-ի կայքի ստեղծումը: Որպես հանրային քննարկման գործիք շատ արժեքավոր է և գործածելի է մարդկանց կողմից, ովքեր միշտ նախաձեռնող են եղել կարծիքներ տալու օրենսդրական փոփոխություններին»,- ընդգծեց Տիգրանյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուն որպես դիտարկում նշեց, որ երբեմն նախագծերի վերջնական լրամշակված տարբերակները չեն հրապարակվում կայքում:

«Երբ սկզբնական նախագծերը հրապարակվում են, դրանք անցնում են լրամշակման փուլ և քննարկման արդյունքում նախագծերի վերջնական լրամշակված տարբերակները չի հրապարակվում կայքում, որովհետև նախ իրավական հիմքը չկա և դա թողնված է նախագծի հեղինակի բարեխղճությանը: Երբեմն նախագծերի հեղինակները լրամշակված տարբերակը դնում են իրենց պաշտոնական կայքում, բայց մարդիկ, ովքեր նախնական նախագիծը տեսել են «e-draft» կայքում, լրամշակվածը չեն տեսնում»,- ասաց Տիգրանյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը իրավաստեղծ գործունեության և մասնակցային կառավարման նոր մշակույթ ձևավորեց Հայաստանում: Նախարարի տեղակալը նշեց, որ կայքի գործարկումից հետո քաղաքացիական հասարակության հետ համատեղ լայնածավալ իրազեկման աշխատանքներ են տարվել կայքի օգտագործումը մասսայականացնելու ուղղությամբ: Բացի դրանից, նրա խոսքով 2017-2018 թվականներին շարունակաբար աշխատանքներ են տարվել կայքը արդիականացնելու ուղղությամբ: Մասնավորապես, ստեղծվել է կայքի ռուսերեն և անգլերեն տարբերակները, ստեղծվել է հնարավորություն ստացված առաջակությունների քննարկումից հետո նախագծի լրամշակված նախագիծ տեղադրելու համար: Մշակվել է կայքի արդիականացման ծրագիր, որն էլ փուլային եղանակով իրականացվում է:

«Իրավական ակտերի հրապարակման միասնական կայք (www.e-draft.am)» կայքը ներկայացված է Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի մրցանակի համար մրցույթին:

e-draft.am կայքի միջոցով իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունները շատ հաճախ ներկայացնում են դատավորները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ամբիոնի վարիչները, դասախոսները, փաստաբանները, ուսանողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչը վկայում է կայքի՝ իր նպատակին ծառայելու մասին:

Կայքի միջոցով ապահովվում է ինչպես պետական մարմինների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու և առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը՝ իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին:

e-draft.am-ը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղադրված նախագծերին, դրանց հիմնավորումներին և այլ կից փաստաթղթերի, իսկ կայքում գրանցվելու դեպքում՝ նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին: Նման հնարավորության ստեղծումը ապահովում է հանրության մասնակցությունը օրինաստեղծ գործընթացին, այդ թվում՝ հանրային քննարկման մասնակցության միջոցով ունենում է անմիջական ազդեցություն պետության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության ձևավորման հարցում:

Հայերեն

Երևանում Աբովյան փողոցի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավոր Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու Թրամփի կոչին

ԱրարատԲանկը համագործակցություն է հաստատել ամերիկյան Anchorage Digital Bank թվային բանկի հետ

ՀՀ խորհրդարանում քննարկվել են Շվեյցարիայի հետ համագործակցության հեռանկարները

Կառավարությունը 141.6 մլն դրամ կհատկացնի գիտական ենթակառուցվածքների զարգացմանն ու գիտական սարքի ձեռքբերմանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպանին

Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը

Էրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններին