Բլոկչեյն տեխնոլոգիան՝ թվային նոր աշխարհի վերափոխիչ. Hyperloop-ի գործադիր տնօրենը Երևանում խոսել է նոր միտումների մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդատար և բեռնատար ուղևորությունների համար նախատեսված վակուումային գնացքի նախագիծը մշակող «Hyperloop Transportation Technologies» ընկերության գործադիր տնօրեն Դիրք Ահլբորնը բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման ջատագով է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ նա Երևանում էր՝ մասնակցելու «Հայկական բլոկչեյն համաժողովին», որի ժամանակ հանդես եկավ «Բլոկչեյն փիլիսոփայությունը ժամանակակից թվային աշխարհի վերափոխիչ» զեկույցով:

Դիրք Ահլբորնը նկատեց, որ բլոկչեյն տեխնոլոգիաները լավ ու անվտանգ եղանակ են, որոնցով հնարավոր է իրականացնել գործարքներ և կնքել համաձայնագրեր, որոնք ապահովում են բարձր թափանցիկություն: «Այն ապակենտրոնացված ուղի է, որի միջոցով հնարավոր է տեղեկանալ, թե գործարքներն ինչպես են տեղի ունենում: Երբ դու իրականացնում ես քաղաքական ընտրություն բլոկչեյն տեխնոլոգիայով, դրանք չեն կարող կեղծվել: Երբ դու հողային ռեգիստրն ես վարում բլոկչեյն տեխնոլոգիայով, հստակորեն գիտես՝ ով ինչ է սեփականաշնորհել ու որտեղ: Դա ամրագրվում է ամեն տեղ»,-նշեց նա:

Ընկերությունների թափանցիկ կառավարման և ներդրողների առջև հաշվետվողականության ապահովման համար ևս բլոկչեյն տեխնոլոգիաներն անփոխարինելի են: «Ներդրողները տեղյակ են լինում, թե ուր է գնում գումարը, օրինակ, անընդհատ կարողանում են հետևել ընկերության կառավարմանը: Այն միայն դրական երևույթ է, որը կարող է օգտագործվել ամենուր»,-հավելեց մասնագետը: Միակ խնդիրն, ըստ Ահլբորնի, բլոկչեյն տեխնոլոգիաներով աշխատող կրիպտոարժույթների շուրջ ակտիվ գովազդն է, որով մարդիկ մտածում են՝ կարող են շատ արագ հարստանալ: «Արժույթները մի բան են, բլոկչեյն տեխնոլոգիաները մեկ այլ: Կան տարբերություններ քոինների, թոքենների և բլոկչեյն տեխնոլոգիաների միջև: Միակ խնդիրը, որ ինձ անհնանգստացնում է՝ ագրեսիվ գովազդն է, որ մարդիկ շատ արագ կարող են հարստանալ: Բայց ապագան ավելի շատ տեխնոլոգիաներինն է, որոնք դուք օգտագործում եք»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանին ու այստեղ նրա հետագա ծրագրերին, Դիրք Ալհբորնը նկատեց, որ միշտ հետաքրքրված է տարբեր երկրներ գնալով ու տեղի խնդիրներն ու հնարավորությունները բացահայտելով, Հայաստանն այդ իմաստով բացառություն չէ: «Ես եկել եմ, որպեսզի ավելի լավ ճանաչեմ Հայաստանը, հանդիպեմ որոշ պաշտոնյաների հետ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

***

«Հայկական բլոկչեյն համաժողովը» Երևանում էր համախմբել ոլորտի շուրջ 600 մասնագետի աշխարհի 20 երկրից: Նրանց թվում էին ներդրողներ, որոնց ինվեստիցիոն պորտֆելը գերազանցում էր 10 միլիարդ դոլարը:

***

Հայփերլուփը (Hyperloop) մարդատար և բեռնատար ուղևորությունների համար նախատեսված վակուումային գնացքի նախագիծ է: Առաջին անգամ ներկայացվել է Tesla և SpaceX ընկերությունների թիմի կողմից: Այժմ աշխատանքներ են տարվում գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ: Հայփերլուփը երկաթե խողովակի միջով երկրի մակերևույթից որոշակի բարձրության վրա երթևեկության իրականացումն է՝ առանց օդի կամ շփման ուժի դիմադրության` տեղափոխելով մարդկանց կամ օբյեկտները օպտիմալ արագությամբ կամ արագացմամբ: Նախագծողները ծրագրում են ժամում մինչև 1200 կմ/ժ արագությամբ փոխադրման հնարավորություն ստեղծել:

Հայերեն English Русский

Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվելու պայմանների փոփոխության և տոմսերի ժամկետների երկարացման մասին որոշումը

Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանի և Հնդկաստանի ջանքերն ուղղված են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովմանը

ՀՀ ԱԺ նախագահը քիչ հավանական է համարում ՌԴ միջնորդությունը հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում

Թրամփը կարծում է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ գործարքի

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ

Սիրիայի նախագահը երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անարդար է համարում Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո

Տարբեր երկրներ այդ առաջարկն անում են. ՀՀ ԱԺ նախագահը՝ խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի մասին

Երրորդ ամիսն է՝ Ադրբեջանը Հայաստանի առաջարկներին չի արձագանքել. ՀՀ ԱԺ նախագահ

Փոփոխություն` միասնական տոմսային համակարգում

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետ