Մասնագետները հայ պատմավեպի ժանրում մեծապես կարևորում են Գևորգ Դևրիկյանի ավանդը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականագետները արձակագիր Գևորգ Դևրիկյանի մահից 22 տարի անց էլ մեծապես կարևորում են նրա ավանդը պատմավեպերի ստեղծման ասպարեզում, հրապարակախոսության ժանրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնագետները նման կարծիք հայտնեցին մայիսի 3-ին Դևրիկյանին նվիրված գիտաժողովում:

«Հայրս, լինելով պատմավիպասան, թեև անցյալի մասին է գրել, սակայն միշտ ապագային է նայել և հարցերը դիտարկել է արդիականության տեսանկյունից: Նրան բնորոշ հաջորդ հատկանիշը բազմաժանր գրելն է: Գրել է թե պատմվածքներ, թե պատմավեպեր, թե հրապարակախոսական հոդվածներ: Պատմավեպերում նա հանդես է բերել յուրօրինակ գեղարվեստական դիդակտիկություն և ներկայացրել ժամանակաշրջանն ամբողջությամբ»,-ասաց Դևրիկյանի որդին՝ Վարդան Դևրիկյանը:

Նա հիշեց՝ Գևորգ Դևրիկյանը կողմնակից էր դասական պատմավեպի ավանդների շարունակությանը: Եվ պատմավեպ գրելու համար նա պատմական խոր հետազոտություն էր կատարում:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս Յուրի Սուվարյանը հիշեց՝ Դևրիկյանը համեստ, լուրջ ու լայնախոհ անձնավորություն էր: Նա լուրջ ավանդ է ներդրել և ճանապարհ տվել նոր ստեղծագործողներին: «Նա մեծ ավանդ ունի պատմավեպերի ստեղծման, հրապարակախոսության ասպարեզում: Դևրիկյանի ավանդը նաև խիստ մեծ է հայ մանկական գրականության հրատարակչության կազմակերպման հարցում: Նա լուրջ պատմավեպեր է ստեղծել»,-ասաց Սուվարյանն ու հավելեց, որ դրանց միջոցով նա փորձել է իր խոսքն ասել ազգային խնդիրների լուծման գործում:

Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նկատեց՝ գրողները խուսափում են ուրիշի կյանքը խորապես ուսումնասիրելուց և այն գրականություն դարձնելուց, սակայն Գևորգ Դևրիկյանը Տրդատ ճարտարապետին վերաբերող գործերից մեկում մանրամասն ու գեղարվեստորեն ներկայացնում է այն: «Նրա գործերը ճանաչողական, ուսուցողական բնույթ ունեն: Դրանք հիմնականում ուղղված են պատանի ընթերցողներին: Գևորգ Դևրիկյանը հարուստ նյութ է տվել պատանիներին»,-ասաց Գրողների միության նախագահը:

Գիտաժողովի զեկուցումները տպագրվել են առանձին գրքով:

Հայերեն

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին