«Եվրոպայի առաջնությունում չկան թույլ ըմբիշներ». Արթուր Ալեքսանյան  

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի կարծիքով, իրեն հեշտությամբ չի տրվել Եվրոպայի 4-րդ չեմպիոնությունը:

«Չորրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալը մի քիչ դժվար տրվեց: Սակայն հասանք նրան, ինչի համար գնացել էինք: Ամեն ինչ լավ դասավորվեց, ես էլ լավ մարզավիճակում էի: Եվրոպայի վերջին երկու առաջնություններում այնքան էլ լավ չեմ մասնակցել` խնդիրներ կային, վնասվածքներ ունեի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:

Օլիմպիական չեմպիոնի խոսքով` հոգեբանական ճնշում չի եղել, կար միայն լարվածություն, բայց լարվածություն յուրաքանչյուր մրցաշարում էլ կա: «Բարձր մակարդակի մրցակցություն էր, և սա Եվրոպայի առաջնությունն է, որտեղ չկան թույլ ըմբիշներ: Ճիշտ է, միավոր չեմ տվել մրցակիցներիս ամբողջ առաջնության ընթացքում, և գուցե կողքից հեշտ է թվում, բայց ամեն գոտեմարտ իր դժվարությունն ունի»,-ասաց Եվրոպայի քառակի չեմպիոնը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում էր Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում, Հայաստանը ներկայացնում էր 7 մարզիկ: Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ Հին աշխարհի չեմպիոն: Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարսեն Ասլանյանն առաջին անգամ մասնակցելով մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, դարձավ բրոնզե մեդալակիր:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում