#ԿինոՇաբթի. հայկական կինովարձույթում երեք նոր ֆիլմ կհայտնվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթին #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Մայիսի 3-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 3 նոր ֆիլմ:

«Վրիժառուները. անվերջության պատերազմ»

Մինչ Վրիժառուները և նրանց համախոհները պաշտպանում են աշխարհը տարբեր վտանգներից, տիեզերքից գալիս է նոր սպառնալիք՝ Թանոսը։ Նա միջտիեզերական բռնապետ է, ում նպատակն է հավաքել բոլոր վեց Անվերջության քարերը: Անհավանական ուժի այս քարերի օգնությամբ, ըստ ցանկության, կարելի է փոխել իրականությունը։ Երկրի ճակատագիրը երբեք այսքան անորոշ չի եղել…

Ռեժիսորներ՝ Էնթոնի Ռուսո, Ջո Ռուսո, դերերում՝ Ռոբերտ Դաունի Կրտսեր, Բենեդիկտ Քամբերբատչ, Քրիս Փրաթ, Քրիս Էվանս և այլք:

«Շների կղզի»

Գործողությունները տեղի են ունենում ապագայի Ճապոնիայում: Ֆիլմը պատմում է 12-ամյա Աթարի Կոբայաշիի արկածների մասին: Քաղաքապետը հրամայում է քաղաքի բոլոր տնային շներին աքսորել Մեգասակի քաղաքի աղբանոց՝ շների գրիպի տարածման պատճառով: Աթարին որոշում է ճամփա ընկնել և ամեն գնով գտնել իր հավատարին ընկեր Սփոթսին:

Ռեժիսոր՝ Ուես Անդերսոն, դերերում՝ Բրայան Քրենսթոն, Էդվարդ Նորթոն, Բոբ Բելաբան և այլք:

«Սոբիբոր»

Ֆիլմը ոչնչացման անհոգի մեքենայի դեմ մարդկային ոգու դիմադրության պատմության մասին է: 1943 թ. հոկտեմբերին Կարմիր բանակի գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Պեչերսկու գլխավորությամբ Սոբիբոր ճամբարի բանտարկյալները ապստամբություն են բարձրացնում: Այն դառնում է նացիստական մահվան ճամբարի միակ հաջողակ ապստամբությունը…

Ռեժիսոր՝ Կոնստանտին Խաբենսկի, դերերում՝ Կոնստանտին Խաբենսկի, Կրիստոֆեր Լամբերտ, Ֆիլիպ Ռեինհարթ և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան