Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից, քննարկվել են հայ-ղազախական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:
Ղազախստանի նախագահը մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նախագահները համակարծիք են եղել, որ առկա խնդիրները պետք է լուծվեն օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում: