Հայկական արտադրության առաջին «Գրաբուսը»  կտրամադրվի  Շիրակի մարզային գրադարանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում Չինաստանի դեսպանության դրամաշնորհով շարժական գրադարանային կենտրոն՝ «Գրաբուս» («Բիբլիոբուս») ձեռք կբերի (Չինաստանի դեսպանությունը կտրամադրի 60 հազար դոլար, իսկ «Ա.Ա Թրաքս» ընկերությունը` 30 հազար դոլար): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 20-ին Հայաստանի Ազգային գրադարանում այդ մասին համաձայնագիր է ստորագրվել:

«Հայաստանում Չինաստանի դեսպանությունը՝ ի դեմս մեր հրաշալի բարեկամ դեսպան Թյան Էռլունի, արդեն երրորդ անգամ է օժանդակում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնություններին: Նրանց աջակցությամբ պետական մի շարք թանգարաններում մենք ներդրեցինք «Աուդիովիզուալ գիդ» հավելվածը, կարողացանք ձեռք բերել շարժական կինոթատրոններ և ավելի քան 200 կինոցուցադրություն իրականացնել Հանրապետության ամբողջ տարածքում: Այս ծրագիրը ևս շարունակական բնույթ է կրում: Իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև հայկական արտադրության այս հրաշալի «Գրաբուսի» համար, որը կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին և համապատասխան ժամանակացույցով կաշխատի մարզի բոլոր քաղաքներում ու համայնքներում»,- համաձայնագրի ստորագրմանը հաջորդած իր խոսքում նշել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:

«Մշակութային կապերի զարգացման ու ամրապնդման գործում Հայաստանի մշակույթի նախարարությունը մեր լավագույն գործընկերն է: Մեզ հիացնում է նախարարության նախաձեռնողականությունը, օգտակար, անհրաժեշտ լուծումներ գտնելու հմտությունը: Այս ամենն, իհարկե, բխում է բոլորիս շահերից, և ուրախ ենք այդ նախաձեռնություններին բերելու մեր համեստ օժանդակությունը»,- արձագանքել է Հայաստանում Չինաստանի դեսպանը:

«Ա.Ա. Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանի տեղեկացմամբ` «Գրաբուսը» պատրաստ կլինի շուրջ երկու ամսից: Այն կծառայի ոչ միայն որպես շարժական գրադարան, այլև որպես բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր: «Մշակույթի նախարարության առաջարկը ստանալուց հետո մենք ուսումնասիրեցինք ամբողջ աշխարհում կիրառվող նույնանման «Բիբլիոբուսների» փորձը: Դրանք հիմնականում աշխատում են գրադարանի կամ գրախանութի ձևաչափով, բայց մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով և ստեղծել բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր շարժական բեմով, կինոթատրոնով, ձայնային ակուստիկ համակարգով, գրապահարաններով, WI-FI ցրիչով և այլ անհրաժեշտ պարագաներով»:

«Ա.Ա. Թրաքս» մայր ընկերությունը 1970 թվականին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հիմնադրել է ամերիկահայ գործարար Վահե Նիկողոսի Կարապետյանը: Մեկ տարի առաջ ընկերության մասնաճյուղ է բացվել Երևանում: Նախկին «Ռոբոտների գործարանի» տարածքում ընկերությունն արտադրում է բազմաֆունկցիոնալ բեռնատար մեքենաներ՝ ԿԱՄԱԶ-ի հենքի վրա: Գործարանի հայաստանյան մասնաճյուղի համահիմնադիրը Վահե Կարենի Կարապետյանն է:

Հայերեն

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին