Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները փակել են Խանջյան փողոցը
1 րոպեի ընթերցում
![Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները փակել են Խանջյան փողոցը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/930728.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր շուրջ 200 կողմնակիցների հետ երթ են իրականացնում Երևանի Խանջյան փողոցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Խանջյան փողոցի երթևեկելի երկու հատվածներում խցանում է առաջացել: Երթի մասնակիցները եղել են Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական Մանկավարժական համալսարանում և ուսանողներին դասադուլի կոչեր են անում:
Ապրիլի 19-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ էր արել ապրիլի 20-ի առավոտյան 08:15-ից կրկին փակել Երևանի փողոցները: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 20-ին, ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կրկին հանրահավաք է տեղի ունենալու: