ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ապրիլի 19-ին մասնակցել է Արևելյան Եվրոպայի երկրների կրոնական նշանակության համաշխարհային ժառանգության հուշարձանների կայուն կառավարմանը նվիրված տարածաշրջանային թեմատիկ փորձագիտական խորհրդակցություն-հանդիպման բացման արարողությանը, որն անցկացվում է Համաշխարհային ժառանգության միջազգային աջակցության շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ Աշոտ Հովակիմյանը նշել է, որ ծրագրի իրականացումը կնպաստի կրոնական նշանակության Համաշխարհային ժառանգության հուշարձանների կայուն կառավարման մշակմանը՝ նախադեպ հանդիսանալով մյուս կրոնական նշանակության վայրերի համար թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում։

Նախարարի տեղակալը հույս է հայտնեց, որ խորհրդակցության արդյունքները կարևոր նախադեպ կհանդիսանան կրոնական նշանակության հուշարձանների կառավարման համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում:

Խորհրդաժողովն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից և ԱԳ նախարարության ներքո գործող Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության հետ համագործակցաբար` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված և ֆինանսավորված ծրագրի շրջանակներում:1996-2017թթ. ընթացքում Հայաստանը ներկայացրել է 12 ծրագրային առաջարկ, որից 6-ը, այդ թվում՝ նշված ծրագիրը հաստատվել և ֆինանսավորվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ընդհանուր՝ 106,700 ԱՄՆ դոլար բյուջեով:

Հայերեն العربية

Թուրքիան չի ընդունում Եվրահանձնաժողովի զեկույցում ներկայացված քննադատությունները

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին