Սերժ Սարգսյանի հանդեպ վստահությունը պայմանավորված է նրա պետական եւ քաղաքական բազմամյա գործունեությամբ. ԱԺ նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերժ Սարգսյանն այն անհատն է, ում անվան հետ կապվում է մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաեւ վերջին տարիների տնտեսական եւ քաղաքական հաջողությունները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հատուկ նիստի շրջանակում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Այսօրվա օրակարգի հարցը վճռորոշ նշանակություն ունի մեր պետության համար, քանի որ երկրի վարչապետի ընտրությամբ մենք, ըստ էության, վերջնականապես անցում ենք կատարում Սահմանադրությամբ ամրագրված կառավարման նոր համակարգի, ինչն ավելի մեծ կարեւորություն է տալիս մեր քննարկումներին: Շնորհակալ եմ կարծիքների բաց փոխանակման համար, բայց ցավում եմ, որ այս օրերին մեր որոշ գործընկերներ բազմակարծության այս դահլիճում իրենց անհամաձայնությունն ու դժգոհություններն ազատորեն արտահայտելու փոխարեն նախընտրեցին փողոցային պայքարը, որը խաթարեց կայունությունը եւ հանգեցրեց բախումների, ինչի արդյունքում, ցավոք, ունեցանք վիրավորներ:

Հասարակությունը դրական փոփոխություններ է ակնկալում, միեւնույն ժամանակ հասարակության համար կարեւոր է երկրի կայունությունը»,-ասաց նա:

Արա Բաբլոյանի համոզմամբ՝ այն արտաքին իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, պարտադրում է ընթանալ անցնցում փոփոխությունների ճանապարհով:

«Պետական եւ քաղաքական գործչի իր կենսագրությամբ Սերժ Սարգսյանը ցույց է տվել, որ կառավարելն ու ղեկավարելը ենթադրում է պատասխանատվություն ստանձնելու եւ այն արժանապատվորեն իրացնելու կամք ու խիզախություն: Նա այն ղեկավարն է, ում հանդեպ վստահությունը պայմանավորված է իր անցած ճանապարհով, կենսագրությամբ, պետական եւ քաղաքական բազմամյա գործունեությամբ: Որպես պատերազմի դժվարությունները, զինվորների եւ կամավորների ցավն ու ուրախությունը տեսած ու կիսած հրամանատար՝ նա շատ լավ գիտի խաղաղության գինը. այդ խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի»,-ասաց նա:

Ազգային ժողովում բաց քվեարկությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Նրա օգտին կողմ քվեարկեց77 պատգամավոր, դեմ`17: Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:

Հայերեն English

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել