Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 7 մասնակից

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 7 մասնակից

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որով թիմը հանդես կգա Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Ապրիլի30-իցմայիսի6-ըՌուսաստանիԿասպիյսկքաղաքումկանցկացվիըմբշամարտիԵվրոպայիառաջնությունը, որին Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով.Արմեն Մելիքյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ):

Մյուս 3 քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: 55 կգ, 72 կգ և 130 կգ քաշային կարգերի մեր մարզիկները դեռ պետք է ձեռք բերեն համապատասխան մարզավիճակ: Մեր ընտրանին վերջին հավաքն է անցկացնում Երևանի Օլիմպավանում:

Ապրիլի 28-ին թիմը կմեկնի Կասպիյսկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում