Ռուսաստանը Եվրոպայի մաս է և պետք է լինի ԵԽԽՎ-ում. Սերժ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է լինի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, քանի որ այդ երկիրը Եվրոպայի մի մասն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված Սերժ Սարգսյանն այս մասին ասել է ռուսական «Известия» պարբերականի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե Մոսկվային ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքը վերադարձնելն արդյոք անհրաժեշտ համարո՞ւմ է:

«Իհարկե, Ռուսաստանը պետք է լինի Եվրոպայի խորհրդում, պետք է լինի դրա լիիրավ անդամ, այդ թվում և Խորհրդարանական վեհաժողովում: Ընդհանրապես, Ռուսաստանը Եվրոպայի մաս է, իսկ ԵԽԽՎ-ն այն հարթակն է, որտեղ պետք է անցկացվեն դեբատներ, երկխոսություններ, պետք է լսելի լինեն ձայներն ամենատարբեր եվրոպական անկյուններից:

Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Ռուսաստանը Եվրոպայի մասն է, այն պետք է լինի ԵԽԽՎ-ում: Ինձ համար անհասկանալի ու անընդունելի է, երբ քննարկվում են հարցեր՝ կապված որևէ երկրի հետ, իսկ այդ երկիրը ներկա չէ: Դա ճիշտ չէ: Պատժամիջոցները ամենածայրահեղ միջոցն են, իսկ դրանց տված օգուտը՝ խիստ կասկածելի»,- հայտարարել է Սարգսյանը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան