Ընթերցանության մարաթոնին հանրությունը ծանոթացավ Մադլեն Լենգլի «Ժամանակի մի փոքր ծալ» ստեղծագործությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հայկական ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում անցկացված ընթերցանության մարաթոնի մասնակիցները կարդացին ամերիկացի ժամանակակից գրող Մադլեն Լենգլի «Ժամանակի մի փոքր ծալ» ստեղծագործությունը հայերեն և անգլերեն տարբերակներով: Միջոցառումն անցկացվեց ապրիլի 13-ին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

«Այս կերպ ցանկանում ենք ևս մեկ անգամ նպաստել ընթերցանության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, միջոցառման շնորհիվ հանրությանը ծանոթացնում ենք նաև օտար հեղինակների գրքերին: Այս տարի Հայաստանում Ամերիկայի դեսպանատան աջակցությամբ հրատարակվել է Մադլեն Լենգլի «Ժամանակի մի փոքր ծալ» գործը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը:

Նրա խոսքով` գիրքը նախատեսվում է հանձնել Երևանի բոլոր գրադարաններին:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, Հայաստանի մշակույթի փոխնախարարներ Արթուր Պողոսյանը, Արև Սամուելյանը, Ներսես Տեր-Վարդանյանը, թարգմանիչներ, գրողներ և այլք:

Ընթերցանության մարաթոնը երրորդ տարին կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի, Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ:

Առաջին տարին ընթերցվել է Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» գիրքը, հաջորդ տարի` Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները»:

Հայերեն

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին