Կոնգրեսականները հորդորել են Թրամփին ապրիլի 24-ը սահմանել որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի գործընկերներին միանալ իրենց և ճնշում գործադրել նախագահ Դոնալդ Թրամփի վրա, որպեսզի վերջինս մերժի թուրքական կողմի ճնշումներն ու այս ապրիլի 24-ին հավուր պատշաճի հիշատակի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Նախագահ Թրամփին ուղղված նամակում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիըրը, Դևիդ Թրոտը և Դևիդ Վալադաոն, ինչպես նաև փոխնախագահներ Գուս Բիլիրակիսը և Ադամ Շիֆը բացատրել են, որ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ որպես կարևոր հիշեցնող հանգամանք այն մասին, որ մարդկության դեմ հանցագործությունները չպետք է մնան առանց ճանաչման և դատապարտման:

«Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում վերապրածների հաստատակամությանն ու վճռականությանը, ինչպես նաև հայկական ծագում ունեցող այն ամերիկացիներին, ովքեր շարունակում են մինչ օրս ուժեղացնել մեր երկիրը: Մեր պարտքն է ազնվորեն ճանաչել 1.5 մլն հայերի կոտորածները որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»,- նշել են նրանք՝ հորդորելով ապրիլի 24-ը սահմանել որպես ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան