Նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Սարգսյան,Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արդյունավետ աշխատանք»: