Արա Բաբլոյանի համոզմամբ` Արմեն Սարգսյանն իր ողջ գիտելիքները կծառայեցնի ՀՀ քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը համոզված է, որ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն իր ողջ կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնի համազգային նպատակների իրականացմանն ու միասնության ամրապնդմանը: «Մեծարգո նախագահ, Հայաստանի ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` ՀՀ նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու և պաշտոնը ստանձնելու առթիվ: Պարոն նախագահ, ծանոթ լինելով Ձեր անցած ուղուն, համոզված եմ, որ Դուք Ձեր կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնեք Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր խոսքում ասաց Արա Բաբլոյանը:

Ելույթից հետո, դահլիճից դուրս բերվեցին ՀՀ Սահմանադրության մայր օրինակը, Վեհամոր Ավետարանը, ՀՀ պետական դրոշն ու նախագահական իշխանության խորհրդանշանը: Այնուհետև Արա Բաբլոյանը ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը հայտարարեց փակված:

Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը, ով հանդիսավոր երդվեց ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա:

Հայերեն English

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի