Տոնական միջոցառմամբ եզրափակվեց Մանկապատանեկան գրքի շաբաթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկապատանեկան գրքի կարևորության մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, այն հանրահռչակելու, գրող-ընթերցող կապն ամրապնդելու նպատակով ապրիլի 3-6-ը Հայաստանում անցկացվեց Մանկապատանեկան գրականության շաբաթը: Միջոցառումների բացումը տեղի ունեցավ ապրիլի 3-ին Արմավիրում, իսկ փակումը` ապրիլի 6-ին Խնկո-Ապոր գրադարանում:

«Ամեն տարի գարնանն իրականացնում ենք այս գեղեցիկ տոնը: Գրողները հանդիպումներ և քննարկումներ են ունենում տարբեր դպրոցների աշակերտների հետ: Այդ հանդիպումներ ուրախացնում են ոչ միայն երեխաներին, այլև գրողներին, քանի որ, առանց երեխաների հետ առնչվելու, նրանց հոգեբանությանը ծանոթանալու, դժվար թե գրողը կարողանա ճանաչել մանուկ հոգին: Եթե նա չկարողացավ մանուկի աչքերով նայել աշխարհին, ի զորու չի լինի լավ ստեղծագործություններ գրել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով` գրողների և գրադարանների նպատակներից է երեխաներին լավ գրականություն մատուցելը, նրանց համաշխարհային դասական և ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններին ծանոթացնելը:

Գրողների միության նախագահը շեշտեց, որ յուրաքանչյուր կարդացած գիրք կյանքում դառնում է զինակից, ընկեր և բարեկամ:

Մանկապատանեկան գրականության շաբաթվա փակման միջոցառմանը գրադարանի ակտիվ ընթերցողները ներկայացման տեսքով մատուցեցին սիրված գրողների ստեղծագործությունները:

Շաբաթվա ընթացքում իրականացված միջոցառումներին մասնակցել են ոչ միայն Գրողների միությունը և Խնկո-Ապոր անվան մանկապատանեկան, այլև Հայաստանի ազգային, Ավետիք Իսահակյանի անվան և մի շարք մարզային գրադարաններ:

Մանկապատանեկան գրականության շաբաթներ Հայաստանում անցկացվել են դեռ Խորհրդային Միության տարիներին: Անկախացումից հետո այդ բարի ավանդույթը որոշ ժամանակ ընդհատվել էր: Այն վերականգնվել է 2002 թվականին Հայաստանի գրողների միության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

Հայերեն

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին