Աբրահամ Խաշմանյանը կրկին հեռացավ «Ալաշկերտ»-ից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբում տեղի են ունեցել փոփոխություններ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբից: ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» (0:1) խաղից հետո տեղի ունեցած ժողովի ընթացքում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանի կողմից:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Վարուժան Սուքիասյանը, ով վաղվանից կղեկավարի թիմի մարզումները: «Ալաշկերտում» Սուքիասյանին կօգնի Կարեն Բարսեղյանը:

Վարուժան Սուքիասյանը տարբեր տարիներին գլխավորել է ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականները, Բեյրութի «Հոմենմենը», ինչպես նաև` «Արարատը», «Լոռին», «Բանանցը», «Վանը», «Կոտայքը», «Ցեմենտը», «Արաքսը», «Սպարտակը» և «Իմպուլսը»:

Սուքիասյանի գլխավորությամբ «Արարատը» դարձավ 2008 թ. ՀՀ Գավաթակիր և առաջնության արծաթե մեդալակիր: «Բանանցի» հետ Սուքիասյանը նվաճել է ՀՀ Գավաթը, առաջնության արծաթե և բրոնզե մեդալները, «Ցեմենտի» հետ երկու անգամ հաղթել է Գավաթի խաղարկությունում, մեկական անգամ նվաճել է առաջնության ոսկե և բրոնզե մեդալները: «Արաքսը» փորձառու մարզչի օրոք նույնպես նվաճել է չեմպիոնական տիտղոսը:

Կարեն Բարսեղյանը գլխավորել է «Ուլիսը» և Հայաստանի երիտասարդական հավաքականը, աշխատել է «Արարատում», «Ալաշկերտում», Հայաստանի ազգային հավաքականում: Բարսեղյանի նախորդ ակումբը «Գանձասար-Կապանն» էր, որի գլխավոր մարզչի պաշտոնը նա լքեց օրեր առաջ:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը