Երաժշտական «Ծիծեռնակ»-ները գտան իրենց տաքուկ բույնը. մրցանակների արժանացան լավագույնները

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունն իմի բերեց և հանրությանը ներկայացրեց հայ երաժշտարվեստի տարվա ընթացքում ստեղծված լավագույն նմուշները և լավագույն կատարողներին: Մրցանակներ հանձնվեցին դասական, ժողովրդական և ՓՈՓ ժանրերում: Մրցանակաբաշխությունն անցկացվեց մարտի 31-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Թող որ հոգու հավերժության այս գեղեցիկ տոնին բոլոր մրցանակ ստացողներն իսկապես ուրախանան և զվարթանան, իսկապես արժանի լինեն այն մրցանակներին, որոնք նախատեսված են լավագույնների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և երգահան Ավետ Բարսեղյանը «Հատուկ մրցանակ»-ի արժանացան «Ճանապարհ դեպի հեքիաթային աշխարհ» նախագծի իրականացման համար:

«Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության

մեջ» համերգաշարի համար «Հատուկ մրցանակ»-ի արժանացավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նա ասաց, որ խորապես զգացված է բարձր գնահատականի, այն բուռն հույզերի համար, որ ապրում է այդ պահին: Մանսուրյանը շեշտեց, որ իր համար թանկ է հայոց լեզուն, հայ պոեզիան:

«Հատուկ մրցանակ»-ի արժանացավ նաև «Համահայկական նվագախումբ» նախագիծը:

«Մշակութային կանգառ» նախագծի իրականացման գործում մեծ աջակցության համար «Հատուկ մրցանակ» տրվեց «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս դրա նախագահ Գաբրիել Ջամբարջյանի:

«Այայի երկիր Արցախ» ստեղծագործության համար մրցանակ հանձնվեց նաև երգչուհի Գայա Արզումանյանին:

Օպերային երգիչ Արտակ Հարությունյանն արժանացավ «Հատուկ մրցանակ»-ի «Կրկին բեմում» համերգային ծրագիրը կյանքի կոչելու համար:

Արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար «Հատուկ մրցանակ» տրվեց Սիրուշոյին:

Ջազ երաժշտության հանրահռչակման գործում ներդրում ունենալու համար «Հատուկ մրցանակ»-ի արժանացավ Հայաստանի ջազ ասոցիացիան ի դեմս դրա նախագահ Կամո Մովսիսյանի:

Հայաստանյան մշակութային կյանքը լավագույնս լուսաբանելու համար «Հատուկ մրցանակ» հանձնվեց Հայաստանի հանրային հեռուստատեսությանը:

«Հատուկ մրցանակ» տրվեց նաև երգահան Արթուր Գրիգորյանին՝ հայկական էստրադայում նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի առիթով:

Դասական ժանրում տարվա լավագույն երաժշտախումբ համարվեց «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

Նույն ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ) անվանակարգում հաղթեց տենոր Լիպարիտ Ավետիսյանը:

Լավագույն երաժիշտ-կատարող (գործիք) ճանաչվեց ջութակահարուհի Դիանա Ադամյանը:

Դասական ժանրում լավագույն ալբոմ համարվեց դաշնակահար Հայկ Մելիքյանի«Alexsandr Harutyunyan: Complete piano works» սկավառակը:

Լավագույն համերգային ծրագիր անվանակարգում հաղթեց «Ահեղ դատաստան» նախագիծը (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն):

Ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ ճանաչվեց Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբը:

Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ) անվանակարգում մրցանակի արժանացավ Վարդան Բադալյանը:

Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (գործիք) ճանաչվեց Նորայր Գաբոյանը:

Վերոնշյալ ժանրում լավագույն ալբոմանվանակարգում հաղթեց «Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ»-ը «Քեզ եմ հիշում» սկավառակի համար:

Լավագույն համերգային ծրագիր անվանակարգում մրցանակը տրվեց Կամո Սեյրանյանի «Դուդուկի մեծարման երեկո»-ին:

Մասսայական (POP) ժանրում տարվա լավագույն ռոք խումբ դարձավ վերջին շրջանում շատերի ուշադրությունը գրաված, ալտերնատիվ ռոք և ինդի ռոք ժանրերում ստեղծագործող «Նեմրա» խումբը, որի ելույթը բուռն ծափահարություններով ընդունվեց:

Լավագույն ՓՈՓ խումբ դարձավ «Արցախի ձայներ» նախագիծը:

Լավագույն ալբոմ համարվեց YellowStons խմբի «Զարմանալի և անսովոր» ձայնասկավառակը:

Լավագույն համերգային ծրագիր անվանակարգում հաղթեց Հայկոն «Սիրո Հավերժ քաղաք» խորագրով մենահամերգով:

Լավագույն տեսահոլովակ անվանակարգում մրցանակը կրկին Հայկոն ստացավ «Սիրո Հավերժ քաղաք» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի համար (Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան):

Լավագույն դուետ համարվեց «Արամ MP3 և 3.33» «Սկսում ենք պարել» գործով:

Տարվա հայտնություն անվանակարգում հաղթեցին Հակոբ Հակոբյանը և Արման Հովհաննիսյանը:

Տարվա հիթ դարձավ Էդգար Էլբակյան կրտսերի հեղինակած «Լուսին» ստեղծագործությունը Սոնա Ռուբենյանի և Գարիկ Պապոյանի մեկնաբանությամբ: Վերջիններս իրենց մրցանակը հանձնեցին հեղինակի մորը` Աննա Էլբակյանին:

Տարվա լավագույն երգիչ ճանաչվեց Էրիկ Կարապետյանը:

Տարվա լավագույն երգիչուհի դարձավ Իվետա Մուկուչյանը:

Շքեղ, գունագեղ և պայծառ մրցանակաբաշխությանը հետաքրքիր և զգացմունքային համարներով հանդես եկան Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանը, Գայա Արզումանյանը, «Նեմրա», «Գաթա» խմբերը, Էրիկ Կարապետյանը և շատ ուրիշներ:

Միջոցառումն իրականացավ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում