Շիրակի մարզում պետական միջոցների յուրացման գործով ձերբակալվել են նախկին գյուղապետեր

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի դատախազությունը տեղական սերմարտադրողներից և ՌԴ-ից աշնանացան ցորենի սերմնացուի ձեռքբերման և բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրման ժամանակ հայտնաբերել է չարաշահումներ: Հարուցված քրեական գործի շրջանակներում պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով ձերբակալվել է երկու նախկին գյուղապետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 29-ին ասուլիսում հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Ուսումնասիրություն կատարվել է մարզի 47 համայնքում, որից 17-ում ակնհայտ խախտումներ են հայտնաբերվել: 2018 թվականի մարտի 27-ին հարուցվել են քրեական գործեր Շիրակի մարզի Անի համայնքի Իսահակյան բնակավայրի ներկայացուցիչ Արտավազդ Արսենյանի (նախկին Իսահակյանի գյուղապետ) և Շիրակի մարզի Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրի ներկայացուցիչ Վահրամ Սաղաթելյանի (Մեղրաշատի նախկին գյուղապետ) նկատմամբ՝ պաշտոնական դիրքի չարաշահման և առանձնակի խոշոր չափի՝ 3 մլն դրամից ավելի գումարի յուրացման փաստով»,-ասաց նա:

Գումարի հափշտակման, պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով ևս երեք քրեական գործ է հարուցվել: Վերը նշված համայնքների նախկին ղեկավարները, նպատակ ունենալով աշնանացան ցորենի բաշխման գործընթացում հափշտակել համայնքների բնակիչների հասանելիք սերմացուն կամ գումարը, 2012-2016 թվականների ընթացքում Մեղրաշատ համայնքի և Իսահակյան համայնքի բնակիչների տվյալներ ներառել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակներում: Մի մասից էլ գանձելով համապատասխան գումարները՝ նրանք չեն փոխանցել պետական բյուջե:

«Այս պահին նման նյութերով մենք ունենք հարուցված 5 քրեական գործ և դրանցից 2-ով արդեն իսկ ունենք առանձնակի խոշոր չափի գումարների հափշտակման փաստեր, որոնցով ձերբակալվել է 2 նախկին համայնքերի ղեկավարներ: Մնացած գյուղերում գումարի չափը չի գերազանցում առավելագույնը, բայց այս գյուղերում ևս այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Ինձ մտահոգում է պետությանը պատճառած վնասի վերականգնման փաստը: Վնասների վերականգնման դեպքում, բնականաբար, մոտեցումը կլինի մեղմ»,-ավելացրեց Կարեն Գաբրիելյանը:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին