Զատուլինն Ալիևին մեղադրեց թերի ուսում ունենալու մեջ և կոչ արեց լուրջ չվերաբերվել նրա հայտարարություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը լուրջ չի վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանական հողեր են»: Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը Կոնստանտին Զատուլինը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, շեշտեց, որ նման հայտարարությամբ Ադրբեջանի նախագահը թուլացրեց իր դիրքերը միջազգային հարթակում: «Այդ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, արվել է ներքին լսարանի համար՝ հաշվի առնելով այդ երկում առաջիկա ընտրությունները: Սակայն այդ հայտարարությունը քաղաքական և պատմական տեսանկյունից որևէ քննադատության չի դիմանում: Ուղղակի հասկանալի չէ, թե ինչպես որևէ մեկը կարող է լուրջ վերաբերվել այդպիսի հայտարարություններին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Զատուլինը:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով,եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալԿոնստանտին Զատուլինը նաև հետաքրքիր մի դեպք հիշեց բանակցություններից, երբ դրանց ուղղակի մասնակցություն ուներ նաև Լեռնային Ղարաբաղը: «Երբ Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր բանակցային գործընթացին, բանակցություններում Լեռնային Ղարաբաղը ներկայացնում էր իմ լավ բարեկամ Արկադի Ղուկասյանը, ով այն ժամանակ արտաքին գործերի նախարարն էր: Մի օր Հռոմում բանակցային սեղանի շուրջ սուր քննարկումներից հետո ադրբեջանցի պատվիրակը փորձեց ինչ-որ ձևով թուլացնել լարվածությունը, մոտեցավ Արկադի Ղուկասյանին, ով մտահոգ տեսք էր ընդունել և հարցրեց, թե ինչո՞ւմն է խնդիրը: Արկադի Ղուկասյանը պատասխանեց, որ Կոլիզեյի ճանապարհին տեսել է Հռոմեական Կայսրության քարտեզը, որտեղ նկատել է, որ այն տարածքների վրա, որ միշտ իրենցն են համարել, գրված է «Մեծ Ադրբեջան»: Դա երեկոյան էր, իսկ հաջորդ օրն առավոտյան ադրբեջանական պատվիրակության բոլոր անդամները բանակցությունների էին եկել բարկացած, քանի որ գնացել էին տեսնելու, որ Հռոմեական Կայսրության քարտեզի վրա ամենուր գրված է Մեծ Ադրբեջան, սակայն տեսել էին, որ բոլոր տեղերում գրված է եղել Մեծ Հայք: Այնպես որ, ես Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունը չեմ կարող այլ բանի հետ կապել, քան պատմության թերի ուսման»,- ընդգծեց ՌԴ Պետդումայի պատգամավորը:

Նա կոչ արեց նման հայտարարություններին լուրջ չվերաբերվել:

Հայերեն English Русский

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին